ՀԷՑ-ը 15 դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն, Որոտանից գնում էլեկտրաէներգիա.Նազարյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016թ. ծրագիրը ներկայացնում էր հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը նրանից հետաքրքրվեց Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մասին՝ վաճառվե՞ց այն, թե ոչ. «Նաեւ ուզում էի իմանալ՝ փոփոխություններ կատարեցի՞ք «Էներգետիկայի մասին» օրենքում, շեմը բարձրացրինք, որ Որոտանը գնելիս մեծ սակագնով վաճառվի այն: Հիմա մեկ կՎՏ-ն քանի՞ դրամով է գնում ՀԷՑ-ը Որոտանից»: Հաշվի առնելով ՀՀ կառավարության եւ Գազպրոմի միջեւ կնքված պայմանագիրը՝ կարո՞ղ ենք գնել մեր ներքին սպառման համար գազ, ասենք, Իրանից, ոչ թե էլեկտրաէներգիայի վերածելու համար, այլ սպառողների համար,հետաքրքվեց նա: «Որոտանն, իհարկե, վաճառվել է, եւ գումարի մի մասն էլ ՀՀ կառավարությունը ստացել է.Իսկ ՀԷՑ-ը 15 դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն, Որոտանից գնում էլեկտրաէներգիա»,-հայտարարեց Նազարյանը: Ինչ վերաբերում է ավելի էժան պայմաններով գազ գնելուն, ապա պարոն Նազարյանը հայտնեց իր անձնական կարծիքը՝ ասելով. «Բնականաբար այդ հնարավորությունից կօգտվենք՝ անկախ եղած համաձայնագրից»:
