Իրատեսական է 2040թ. 4 մլն բնակչություն ունենալու հնարավորությունը.Տարոն Մարգարյան
Իրատեսական եմ համարում 2040թ. 4 մլն բնակչություն ունենալու հնարավորությունը: Բազմիցս հայտարարել ենք, որ այն գործարարները, որոնք ցանկություն ունեն ներդրումներ իրականացնել, քաղաքապետարանը պատրաստ է աջակցել,Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սփյուռաքահայերը նկատել են, որ զարգանում է միայն Երևանը, այն էլ՝ Օպերային հարակից փողոցներով, Կենտրոնով, հետևաբար՝ ներգաղթի պայմաններ չկան, հարցրեցին լրագրողները: «Ես համաձայն չեմ, որ Երևանը զարգանում է միայն Օպերային հարակից շրջաններով: Վերջին տարիների ընթացքում համաչափ զարգացման արդյունքում այսօր մենք կարող ենք փաստել, որ ծայրամասային վարչական շրջաններում մեծ աշխատանքներ են կատարվել, բայց դրանով չեն բավարարվում և համաչափ զարգացման ծրագիրը շարունակելու ենք»:
