Փոխմարզպետի որդու սպանության գործով միջադեպ է տեղի ունեցել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով առաջին դատական նիստն անցել է լարված մթնոլորտում. միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին մեր զրույցում ասաց գործով ամբաստանյալ, 19-ամյա Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը: Սույն գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ: Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել է սույն թվականի հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել: Հարությունյանի պաշտպանը մեր զրույցում նշեց, որ առաջին նիստի օրվա վերաբերյալ ծանուցման մեջ նշվել է, որ նիստը կանցկացվի դռնփակ, սակայն փաստաբանը զարմացել է, երբ նիստերի դահլիճ են մտել տուժող կողմի հարազատները՝ 50-60 հոգի: Դատարանը փաստաբանին պարզաբանել է, որ սխալմունք է տեղի ունեցել եւ դռնփակ բառը սխալ է գրվել: Այնինչ, Մեխակ Հարությունյանի պաշտպանը պահանջում է այդ տարածաշրջանում նիստերը դռնփակ անցկացնել: Նրա պնդմամբ՝ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել էին սպանել Մեխակ Հարությունյանին. այդ դեպքից հետո Հարությունյանը առ այսօր գտնվում է պաշտպանության տակ: Ռուստամ Խաչատրյանի պատմելով, երբ սեպտեմբերի 8-ին Մեխակ Հարությունյանը բերվել է նիստերի դահլիճ, տուժող կողմի հարազատները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, փորձել հարձակվել նրա վրա: «Կարգադրիչները մի կերպ են Մեխակ Հարությունյանին նիստերի դահլիճից փախցրել»,- ասաց Ռուսամ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դահլիճում ներկա գտնվողները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նաև դատավորի ներկայությամբ: «Դատավորը մի պահ ոտքի կանգնեց և ասաց, որ մյուս անգամ հայհոյողները չմտնեն նիստերի դահլիճ, դա շատ զարմանալի և ծիծաղելի էր»,- նշեց պաշտպանը: Վերջինիս խոսքով՝ դատարանում տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ այդ տարածաշրջանում այս գործով նիստը պետք է դռնփակ անցկացվի: Պաշտպանը նաև դատարանին միջնորդել է նիստերն արտագնա անցկացնել: Սակայն, թե այս, և թե արտագնա նիստեր անցկացնելու վերաբերյալ միջնորդությունները դատարանը կքննի սույն գործով հաջորդ դատական նիստին: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին ժամը 11:00-ին: Ինչ վերաբերում է «Արամվիր» ՔԿՀ-ում Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձին, ապա Ռուստամ Խաչատրյանն ասաց, որ այդ գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը շուտով կուղարկվի դատարան»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am