Ձեր ժպիտն է պատճառը երևի, Ձեզ հետ հույսեր շատ են կապում. սփյուռքահայը` վարչապետին
«Ձեր ժպիտն է պատճառը երևի,որ Ձեզ հետ հույսեր շատ են կապում. Ինչո՞ւ եք Ձեր կարգախոսում ազատությունն արդարությունից առաջ բերել, չէ՞ որ արդարությունն ամենակարևոր բանն է աշխարհում: Չե՞ք կարծում, որ պետք է լինեն արդար պայմաններ, որպեսզի հայաստանցին կարողանա իր հացը վաստակել հենց Հայաստանում և չարտագաղթի»,- Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ վարչապետին դիմեց սփյուռքահայերից մեկը: Վարչապետը պատասխանեց, որ եթե իրեն հարցնեն` անկախությո՞ւնը, թե՞ արդարությունն է կարևոր, կասի` առանց արդարության չի լինում անկախություն, կամ` հակառակը: «Ինչ վերաբերում է արդար պայմաններ ստեղծելուն, ապա կարծում եմ`մեզ պետք չէ արդար երկիր, որտեղ ամեն ինչ կամայակարգվում է, արգելանքները շատ հարց չեն լուծի: Արդարությունն արգելանքի հետ չպետք է ասոցացվի»,- ասաց Կարապետյանը:
