Որքա՞ն գումար է ծախսել Սամվել Կարապետյանն իր կրտսեր որդու հարսանիքին

Հանգստյան օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ գործարար Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքը, որն ամուսնացավ Լիլիթ անունով աղջկա հետ: Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցում: Իսկ հարսանեկան խնջույքը կազմակերպվել է Մոսկվայի էլիտար ռեստորաններից մեկում՝ «Սաֆիսա»-ում: Հանդիսությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հարսանիքին ներկա է եղել նաեւ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Ինչպես նաեւ ռուսական եւ արտասահմանյան էստրադայի աստղեր: Ռուսական «КП»-ն հաշվարկել է, թե որքան կարող էր արժեցած լինել Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը: Հիշեցնենք, որ Կարապետյանը ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար ու բարեգործ է: Նա «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրն ու նախագահն է, որում շուրջ 200 կազմակերպություն է ներառված: Սամվել Կարապետյանի կարողությունը 4.3 մլրդ դոլար է գնահատվում: Հարսի զգեստը (այն շուրջ 7 կգ է կշռել) ստեղծել է լիբանանցի հայտնի դիզայներ Զուհաիր Մուրադը: Քանի որ Մուրադը բացառապես «haute couture» իրեր է ստեղծում, դրանց արժեքը սկսվում է 50 հազար եվրոյից: Դիզայներները ծաղիկներով են զարդարել ոչ միայն խորանը, որտեղ պսակադրվել է երիտասարդ զույգը, այլեւ հանդիսությունների հսկայական սրահը: Փրոմոութեր Եվգենի Մորոզովի խոսքով՝ նման ձեւավորումը կարող է 20 մլն ռուբլուց ոչ պակաս արժենալ: Սրան ավելացնենք նաեւ աստղերի հոնորարները: Անդրեյ Մալախովը կորպորատիվ երեկույթների համար 2 մլն ռուբլի է պահանջում, Քսենիա Սոբչակը՝ շուրջ 25 հազար եվրո (ավելի քան մեկ մլն ռուբլի), Էրոս Ռամազոտին՝ շուրջ 40 հազար եվրո (3 մլն ռուբլի), Նիկոլայ Բասկովը՝ 100 հազար եվրո (ավելի քան 6 մլն ռուբլի), Ֆիլիպ Կիրկորովը՝ 150 հազար եվրո (ավելի քան 10 մլն ռուբլի), «Լենինգրադ»-ը՝ 150 հազար եվրո, Ալլա Պուգաչովան՝ շուրջ 350 հազար եվրո (շուրջ 25 մլն ռուբլի): Հայտնի հրուշակագործից 300 կգ-անոց տորթը զույգի ծնողներին կլորիկ գումար է արժեցել՝ մի քանի հարյուր հազար ռուբլի:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am