Անահիտ Բախշյանը դիմել է Արամ Ա-ին

«Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Ֆեյսբուքի իր էջում դիմել է Արամ Ա-ին՝ անդրադառնալով նրա ելույթին Հայաստան-Սփյուռք 6-րդ Համաժողովին. «Գերաշնորհ Վեհափառ Տեր, ասում եք Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, անցագիր չէ: Ես չեմ համարձակվում Ձեզ հակառակվել, բայց նաև Ձեր ելույթը դրդում է ինձ կիսվել Ձեզ հետ ու հարցնել. Ինչո՞ւ Հայաստանը չի կարող նաև զբոսավայր ու բիզնեսի շուկա լինել, եթե կառավարող իշխանությունը, որի կոալիցիոն գործընկերը ՀՅԴ-ն է, իրականացնի միայն հայանպաստ կառավարում: Ինչո՞ւ Հայաստանի ապագան վտանգող հենց Ձեր նշած պատճառների մասին առանձին-առանձին իրենց չեք ասել կամ այս համաժողովում ուղիղ չեք ասում ՀՅԴ հայաստանյան քաղաքական ուժի ներկայացուցիչներին: Հակառակ դեպքում Ձեր ասած ՝ «քննադատելը հեշտ է» միտքը ուղղում եմ Ձեզ ՝ հետևյալ հարցերով. ՀՅԴ ներկայացուցիչն է կրթության նախարարը, ով ռուսաց լեզվին հատուկ վերաբերմունքի իր առաջարկությամբ, պարզապես վտանգում է մեր մայրենիի պետական լեզվի կարգավիճակն ու ազգային ինքնությունը, մեր անկախությունը, իսկ սրա նպատակը ես չէ, որ պիտի ներկայացնեմ Գերաշնորհ Վեհափառին, որի ներկայացրած կուսակցությունը մեկ դար շարունակ սփյուռքում մայրենի լեզվով դպրոցներ հիմնելով է պահպանել մեր ազգային ինքնությունը: Արամ Վեհափառ, միայն մեկ հարց տվեք գործող ԿԳ նախարարին, ինչո՞ւ են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուները համարվում «օտար» , իսկ ռուսաց լեզուն ինքը «օտար» չի համարում, այլ հատուկ կարգավիճակ ունեցող լեզու: ՀՅԴ ներկայացուցիչ բնապահպանության նախարարը աներկրբա կատարում է ամենաբարձրից եկող հրամանն ու ոչ մի խոսք չի ասում այն մասին, թե ինչպես է Ամուլսարում ոսկի փնտրելու իրենց մոլուցքը մաշեցնելու մեր բնակչության թիվը՝ աղտոտելով մեր խմելու ջրի ստորգետնյա պաշարները դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով, Լոռին ու Սյունիքը քիչ էին, որտեղ քաղցքեղից մահացության տոկոսն ամենաբարձրն է, հիմա էլ Վայքն է այդ վտանգի առջև կանգնած: Արամ Վեհափառ, Ձեր ելույթի մտահոգությունների մասին կիսվե՞լ եք ՀՅԴ ներկայացուցիչ տարածքային կառավարման, ԿԳ և բնապահպանության նախարարների հետ: Գուցե իրենք Ձեզ լսեն ու ավելի հայանպաստ գործունեությո՞ւն ծավալեն: Վեհափառ Տեր, ներողություն եմ խնդրում համարձակությանս համար, սրանք բանավեճի հարցեր չեն, այլ՝ ՀՀ քաղաքացուն չափազանց մտահոգող հարցեր»:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am