Թղթե շերե՞փ, թե՞ թղթե իշխանություններ

«Փաստ» օրաթերթը գրում է. Տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները գեներացնում էին այն գաղափարը, թե դիմելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի Արցախին նվիրված նիստ գումարվի։ Ու քանի որ քննադատություններ կային, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն դիմում, իշխանականները վստահ պատասխանում էին, թե իրենց դիմումը լինելու է ճիշտ ժամանակին, որպեսզի կարողանան հասնել կոնկրետ բանաձևի ընդունմանը։ Եվ, ահա, վերջապես ՀՀ իշխանությունները դիմեցին Անվտանգության խորհուրդ, ու նիստը գումարվեց։ Թվում էր, թե բոլոր անհրաժեշտ պայմանները կային, որ Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև ընդունվեր: Խնդիրն այն է, որ միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, այլ հեղինակավոր մասնագետներ ու իրավապաշտպաններ անկախ փորձագիտական կարծիք էին ներկայացրել, որ Արցախում ցեղասպանական գործողություններ են իրականացվում՝ կիրառելով բնակչությանը սովի մատնելու եղանակը։


Նույնիսկ Թուրքիայից մի խումբ գործիչներ և մտավորականներ միջազգային հանրությանը կոչ արեցին դադարեցնել Արցախի շրջափակումը՝ Ալիևին անվանելով բռնապետ։ Այսինքն, պատշաճ դիվանագիտական աշխատանքի դեպքում շատ մեծ էր հավանականությունը, որ Անվտանգության խորհրդում կարող է Ադրբեջանին դատապարտող և պարտավորեցնող որոշում ընդունվել, որը հայկական կողմը կարող էր օգտագործել Բաքվի վրա ճնշում գործադրելու և միջազգային միջամտության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ուստի, պատահական չէ, որ Հայաստանում ու Արցախում ուշիուշով հետևում էին, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո պետք է որևէ որոշում կամ հայտարարություն ընդունվի, բայց որևէ փաստաթուղթ չընդունվեց, ինչը Բաքվում որակեցին որպես դիվանագիտական հաղթանակ։ Իսկ Ալբանիայի ներկայացուցիչը նույնիսկ Ադրբեջանի օգտին հանդես եկավ։

Փաստացի, հայկական կողմը կորցրեց դիվանագիտական դաշտում հաջողության հասնելու ևս մեկ հնարավորություն։ Բացի այդ, Ադրբեջանի ներկայացուցիչը, խեղաթյուրելով փաստերը, այնպես էր ելույթ ունենում, որ տպավորություն կարող էր առաջանալ, թե Արցախում հումանիտար աղետ չկա, իսկ իրավիճակի բարդացման մեղավորը Հայաստանն է։ Ավելին, Ադրբեջանի ներկայացուցիչը Արցախի թեման ներկայացրեց որպես Ադրբեջանի ներքին գործ, ու այս իրողությունը միջազգային դերակատարներից որևէ մեկը կասկածի տակ այլևս չի դնում, որովհետև հենց ՀՀ ղեկավարությունն է հայտարարել, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Եթե Հայաստանի կողմից նման հայտարարություն չարվեր, ապա կարող էր ուրիշ լինել նաև միջազգային հանրության կամ գոնե դրա մեծ մասի դիրքորոշումը։ Պետք է նկատի ունենալ, որ հայկական կողմն էլ նիստի ընթացքում կարող էր հավել յալ փաստարկներ ներկայացնել, որը չարվեց։

Օրինակ՝ հայկական ներկայացուցչության ավելի դիտարժան ելույթի դեպքում կարելի էր լուսանկարներ ու տեսանյութեր ներկայացնել Արցախում տիրող իրավիճակի մասին։ Բացի այդ, ՀՀ արտգործնախարարը չներկայացրեց, թե կոնկրետ ինչ քայլեր է ակնկալում ԱԽ-ից իրավիճակը փոխելու համար կամ ինչ ճանապարհ է տեսնում։ Ու քանի որ Ադրբեջանին հաջողվում է մնալ անպատիժ ու շարունակել իր հանցագործ գործելակերպը, ապա Բաքուն շարունակում է նաև Հայաստանի տարածքի նկատմամբ տարածքային նկրտումները։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» շատ ակտիվ է և պարբերաբար դիմում է միջազգային տարբեր կառույցների, թե իբր «արևմտյան ադրբեջանցիները» ցանկանում են վերադառնալ իրենց «պատմական» տարածքներ։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը շարունակում է անընդհատ սադրանքներ հրահրել և սրել իրավիճակը։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցներ են արձակվում ոչ միայն Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի, այլ նաև Կապանի օդանավակայանի ուղղությամբ։

Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնել, թե Հայաստանն իր տարածքում չի կարող գործարան կառուցել, շահագործել հանքեր ու օգտագործել օդանավակայանը։ Սա էլ բավական չէ, Բաքվից պահանջներ են հնչում, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա, սպառազինություն ձեռք բերի և այլն։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի այսպիսի դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, ու ադրբեջանական զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս շպրտելու մասով որևէ գործողություն չկա թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական հարթություններում։ Այնինչ, եթե Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանվեին կամ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման մասին բանաձևեր ընդունվեին, իրավիճակը բոլորովին այլ կլիներ, ու Բաքվի՝ խելահեղության հասնող նկրտումները որոշ չափով կզսպվեին։

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները որևէ հաջողության չեն հասնում Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հարցում։ Թեկուզ, եթե պատերազմից հետո Հայաստանը ռազմականապես թուլացել է, ապա գոնե դիվանագիտական դաշտում հաջողությունների հասնելու համար պայմաններ են ստեղծված։ Բայց այս ուղղությամբ արդյունքներ գրանցելու փոխարեն ՀՀ իշխանություններն են իրենց ապիկար քաղաքականությամբ այնպիսի պայմաններ ստեղծում, որ Հայաստանը ամեն անգամ հայտնվի պաշտպանվողի ու զիջողի դերում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 290 անգամ
Լրահոս
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am