Սյունիքում հույս ունեն, որ Փաշինյանը կմնա և կմասնակցի տոնական միջոցառումներին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցին ընդառաջ մարզում վարչապետի անվտանգությունը վերջին 2 օրն իսկական «տեռոր» է իրականացրել։ Չնայած նա երեկ օրվա երկրորդ կեսին ուղղաթիռով մեկնեց, սակայն «ախրանան» մեկնել էր 2 օր առաջ, իսկ երեկ՝ վաղ առավոտյան, մեծ ավտոշարասյունով աշխատակազմը եւ մի քանի ավտոբուս ժողովուրդ «գործուղվեց» Սյունիք, որ «մասովկայի» պակաս չլինի։ Նա այցելել է մարզպետարան, խորհրդակցություն արել, ապա մեկնել Քաջարան, ԶՊՄԿ։ Մեզ ասացին, որ գիշերելու է Կապան-Քաջար ճանապարհին գտնվող «Արմենիա» հյուրանոցում, որի անունը նախկինում, ըստ որոշ լուրերի, կապվում էր Վահե Հակոբյանի, ներկայում՝ ԶՊՄԿ-ի հետ։ Ուշագրավ է, որ համայնքապետերը հրավիրված չեն եղել մասնակցելու այցին, բացառությամբ Կապանի քաղաքապետի, որը մարզպետի հետ Սյունիքի օդանավակայանում դիմավորում էր նրան։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն էլ, ըստ լուրերի, իմանալով այցի մասին, ընդհատել է երեւանյան գործերը, վերադարձել Քաջարան։ Բայց այցի գրաֆիկը խիստ գաղտնի էր պահվում, որ ոչ ոք չիմանա երթուղին։ Մարզպետարանից հետո Փաշինյանը դուրս է եկել Կապանի փողոցներ՝ զբոսանքի, մեծաթիվ թիկնապահների ուղեկցությամբ։ Բացի այդ՝ շենքերի բակերում, մուտքերի մոտ ամենուր ոստիկաններ են կանգնեցրել։ Շրջել է Կապանի Շահումյան փողոցով, մտել է շենքերի մուտքերը, ըստ բնակիչների՝ նկուղներն է ստուգել, որոնք քաղաքի ռմբակոծման ժամանակ, որպես կանոն, ապաստարան են ծառայում։ Ուղեկցել են Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Ի դեպ, 2 օր հետո՝ 19-ին, Կապանի օրն է, 21-ին՝ Քաջարանի։ Փաշինյանը 2 օր շուտ է այցելել, բայց Սյունիքում հույս ունեն, որ կմնա՝ կմասնակցի տոնական միջոցառումներին»։

դիտվել է 356 անգամ
Լրահոս
Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am