Տեղում մարդկանց կյանքն ու ապրուստը երաշխավորելը պետք է առաջնահերթ լինի ամենախոցելիների համար՝ հիվանդների, տարեցների, կանանց եւ երեխաների։ Այս մասին օգոստոսի 16-ին Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Կիմիհիրո Իշիկանեն։
«Նրանց կյանքին չպետք է վտանգ սպառնա։ ԿԽՄԿ-ն այժմ դժվարություններ ունի մարդասիրական օգնությունը Լաչինի միջանցքով հասցնելու գործում։ Մենք կոչ ենք անում որոշում կայացնողներին թույլ տալ, որ մարդասիրական օգնությունը վերսկսվի։ Այն պետք է անխոչընդոտ լինի։ Կողմերին կոչ ենք անում պահպանել ճանապարհի հասանելիությունը։ Մենք վերահաստատում ենք, որ իրավունքի գերիշխանությունը պետք է լինի, ցանկացած պետություն պարտավոր է հետեւել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումը շատ կարեւոր է խաղաղության եւ կայունության համար Կովկասի տարաշրջանում։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունը կարեւոր է։ Հույս ունենք խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային նորմերին համապատասխան»,- նշել է նա։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը