«Մենք գործ ունենք ճգնաժամային իրավիճակի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի ու դրան միջազգային հանրության արձագանքի մասին։
Նա նշեց, որ չնայած միջազգային դատական ատյանների դիրքորոշումների առկայությանը, բազմաթիվ հայտարարություններին, խնդիրը դեռ չի լուծվել։
«Բնականաբար, գործուն քայլերի ձեռնարկման կարիք կա ու այդ տեսանկյունից շատ կարևոր է, որ նաև միջազգային դերակատարները գործուն քայլեր ձեռնարկեն խնդիրը կարգավորելու ուղղությամբ»,-ասաց ՄԻՊ-ը։
Անահիտ Մանասյանը նաև նշեց, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի արձագանքել իր՝ դեռ 1 ամիս առաջ ուղարկած նամակին։
Անդրադառնալով՝ Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին նա ասաց « Մեր ուսումնասիրության կոնտրոնում Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության հարցն է։ Անձն ազատությունից փաստացի զրկվել է մարդասիրական առաքելության իրականացման համատեքստում․․․Համեմատելով այն հիմնական պաշտոնական հայտարարություններն ու հաղորդագրությունները, որոնք տարածում են Ադրբեջանի իրավասու մարմինները, նաև մեզ մոտ եղած փաստական տվյալներն ու իրավական տվյալները, ակնհայտ են խնդիրները՝ միջազգային մարդասիրական տեսանկյունից։ Մասնավորապես, չնայած տարածված պաշտոնական հաղորդագրությանը, Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ։ Երկրորդը՝ անձը զինվորական ծառայության է անցել շատ ավելի ուշ, քան նրան մեղասգրվող արարքն է կատարվել»,- ասաց նա։
Անդրադառնալով հայ պահեստազորայինի ձերբակալման հարցին՝ Մանասյանն ասաց, որ այս պահին իրենց իրավասության շրջանակներում աշխատանքներ են տանում։ Առաջիկայում, անհրաժեշտության դեպքում, հանդես կգան հայտարարությամբ։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը