Դավիթ Լոքյանը պատրաստ է աշխատել Սուրիկ Խաչատրյանի հետ
«Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ, որպեսզի այն բազմաթիվ հարցերը, որոնք կան, բազմաթիվ դժվարությունները, որ այսօր ունի մեր երկիրը, կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում հաղթահարել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածքային կառավարման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը: Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը մարզպետերի հետ, օրինակ` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Լոքյանը պատասխանեց, որ խնդիր չի տեսնում:
