Սփյուռքը լուրջ աշխատանքներ է տանում Արցախին մեկուսացումից հանելու համար. Շավարշ Քոչարյան
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին լրագրողների հետ հանդիպմանը արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Սփյուռքը լուրջ աշխատանքներ է տանում Արցախին մեկուսացումից հանելու համար:«Սփյուռքահայերի կողմից Ղարաբաղի հարցում հիմնական հարցադրումն այն է, որ ժամանակն է Սփյուռքի կողմից ավելի մեծ շեշտադրում կատարել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են հիմնախնդրի լուծմանը: Այսինքն՝ շարունակելով ավանդական գիծը՝ միաժամանակ շատ ավելի մեծ շեշտադրում պետք է արվի ղարաբաղյան հարցին: Դա վերաբերում է բոլոր ուղղություններին՝ և տնտեսական, և քաղաքական, և, ինչպես հորդորեց արտգործնախարարը, նաև Ղարաբաղի ճանաչմանը»,- ասաց նա: Ինչպես ասաց՝ սխալ է մոտեցումը, որ պետք է մեկը մյուսից առաջնային համարել: Նշեց, որ ավելի մեծ ուժով պետք է ձեռնամուխ լինել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որովհետև Հայաստանը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելման հարցում առաջամարտիկներից է:
