Երեքը մեկի դիմաց պատասխան ենք տալիս. Վիգեն Սարգսյան
Հայաստանի զինված ուժերը սպառազինության բավականին ինտենսիվ ծրագիր են իրականացնում: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Դուք գիտեք, որ Ադրբեջանն ընտրել է սպառազինությունների մրցավազքը, սակայն մենք քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն չենք իրականացնում: Հայկական զինված ուժերը իրականացնում են սպառազինության արդյունավետ քաղաքականություն: Մեր նպատակն է հասնել նրան, որ զինվորական ծառայությունն ավարտող երիտասարդները համակարգային գիտելիքների առումով գոնե անտառաճանաչ չլինեն, իսկ նրանք, ովքեր ունեն համապատասխան ջիղ և կարողություններ, բանակում ստացած համակարգչային գիտելիքներով կարողանան գոնե էլեմենտար ծրագրավորում իրականացնել և դրանով վաստակել իրենց օրվա հացը զինվորական ծառայությունից հետո: «Մենք ուժեղ առաջնագիծ ունենք, ու ապրիլյան դեպքերից հետո առաջնագիծը որակապես փոխվել է տեսադիտարկման սարքերի ներդրման տեսակետից: Այժմ առաջնագծում ծառայող զինվորի ծառայությունն ավելի անվտանգ է դարձել: Իհարկե, դա չի նշանակում, որ կրակոցներ չկան: Կրակոցները կան, մենք նաև զոհեր ենք ունենում, սակայն նման դեպքերում մենք երեքը մեկի դիմաց պատասխան ենք տալիս: Դա մեզ համար սկզբունք է»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
