«Ադրբեջանը ազնիվ ճանապարհով չի գնում». Պարգև Սրբազան
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վիճակը այժմ համեմատաբար նորմալ է: Սփյուռքը կարող է մեծ դերակատարություն ունենալ Արցախյան խնդրի կարգավորման հարցում.սրանք Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի խոսքերն են: «Հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: Կարող են լավ լոբբինգ անել իրենց ներդրումներով, կարող են զորացնել Արցախն ու մայր Հայաստանը»,ասում է նա: Հարցին, թե իրեն բավարարո՞ւմ է սփյուռքի լոբբինգը, հոգեւոր առաջնորդը պատասխանեց. «Կարծում եմ՝ սփյուռքն անում է այն, ինչն ի զորու է անել»: Անդրադառնալով Թալիշում առակա իրավիճակին՝ վերջինս նշեց՝ շենքեր են կառուցվում և աստիճանաբար սպասում են տեղի բնակչության վերադարձին: Հոգևոր առաջնորդը նաև շեշտեց՝ Ադրբեջանը ազնիվ ճանապարհով չի գնում, շատ հաճախ մեծածավալ կաշառքներով է զբաղվում:
