Էսօր ազնիվ մարդուն շատ տարածված կարծիք կա՝ հարիֆ է, այսինքն՝ արհամարհելի մի հիմար.Զարեհ Պալյան

ԱՄՆ-ում ապրող հայ հասարակական գործիչ Զարեհ Պալյանը, ով մասնակցում է Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին, կարծում է, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն այս քաղաքականությունը, հնարավոր չէ երկրում հայրենադարձություն ապահովել: Նա ասաց, որ չի վստահում ՀՀ իշխանություններին. «Ենթադրենք, ես դարձա պրեզիդենտ Հայաստանի, եթե ես պիտի նախարար նշանակեմ, էդ նախարարի արյան մեջ թալանը կա, կաշառակերությունը կա, անարդարությունը կա, հանցավոր անգործությունը կա, ես ո՞նց կարող եմ նրան ստիպել, որ հօգուտ իր ազգի աշխատի, ոչ թե հօգուտ իր գրպանի: Եթե իր արյան մեջ մտել է, իսկ ես հավատացած եմ, որ շատերի մեջ մտել է, որովհետեւ էսօր ազնիվ մարդուն շատ տարածված կարծիք կա՝ հարիֆ է, այսինքն՝ արհամարհելի մի հիմար, քանի որ ազնիվ է: Մյուս կողմից այն բոլոր բացասական հատկանիշներ դրսեւորող անձնավորությունները ճարպիկ են, շնորհքով տղա են: Այ այսպիսի վիճակն ո՞ւր կհասցնի, ես ձեզ եմ հարցնում, չե՞ք կարծում, որ մենք անդունդ ենք գնում»: Զարեհ Պալյանի խոսքով՝ համաժողովում Արամ Առաջինի խոսքը իսկապես սրտացավ հայ մարդու խոսք էր, իսկ թե ինչ էին խոսում Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, անհասկանալի էր: «Ես չեմ սպասում, որ նրանց ասածը ճշմարտություն է: Ուրիշի գրածը վերցնելն ու կարդալը պատիվ չի բերում»,- հավելեց նա:Ամերիկահայ գործչի խոսքով՝ նման համաժողովները շատ կարևոր են, բայց պետք է գործնական քայլեր ձեռնարկել, գործը պետք է առաջ ընկնի խոսքից: Այնինչ, Հայաստանում դա չի նկատվում: Խոսելով Հայաստանի 3 նախագահների մասին՝ Զարեհ Պալյանն ասաց, որ առաջին երկու նախագահներին ինքը թիկունք է կանգնել. «Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկունքին ամբողջ ժողովուրդն էր կանգնում, հետո Քոչարյանը եկավ, քանի որ Արցախի պաշտպանության կոմիտեի նախագահն էր, քանի որ Արցախը իմ՝ բարուրի մեջի երեխան է, ես եմ սկսել էդ շարժումը, միշտ էլ թիկունք եմ կանգնել, ես հաշվեցի, որ Քոչարյանը չի ծախի Արցախը: Երրորդի՝ Սերժ Սարգսյանի հետ բան չեմ ունեցել: Էն երկուսը ԱՄՆ եկան, խնդրեցին, որ ես դիմավորեմ իրենց, Քոչարյանը խնդրեց, որ ես իրեն ներկայացնեմ, իր դրական կողմերը: Ներկայացրել եմ, բայց հետո, երբ իմացա, որ նա էլ է կաշառք վերցնում, չգիտեի, ես անմիջապես հետ կանգնեցի: Երրորդ նախագահն էլ նրանց հոգեզավակն է»:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am