Ադրբեջանի ազդեցությունը ԵՄ-ում մեծ է. եվրապատգամավորը կոչ է անում քննել կոռումպացված աջակիցների ողջ ցանցը

Ադրբեջանի մասին վերջին սկանդալային բացահայտումներն ապացուցում են, որ ոչ մի նորմալ փոխգործակցություն եւ առավել եւս որեւէ համաձայնագիր չի կարող լինել Ադրբեջան պետության հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ մեկնաբանելով Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող վերջին աղմկահարույց զարգացումները, մասնավորապես՝ «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալը, որի գործով Եվրախորհրդարանը հետաքննություն է սկսելու: «Նախորդ շաբաթ քննարկման էր դրվել Արեւելյան գործընկերության անդամ երկրների շրջանում կառավարման վերաբերյալ ընդունված զեկույցում փոփոխություն կատարելու հարցը: Փոփոխությունը, որն ընդունվեց լիագումար նիստում,  շատ հստակորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Եվրոպական գործիչներին կաշառելու պետական քաղաքականությունը: Այն  նաև կոչ է անում հետաքննություն անցկացնել Եվրամիության հաստատություններում Ադրբեջանական վճարումների կամ այլ կոռուպցիոն դեպքերի գործով: Հետաքրքիր է, որ քչերը դեմ քվեարկեցին, եւ դժվար է պատկերացնել, որ առանց Ադրբեջանի կողմից որեւէ ճնշման»,-ընդգծեց նա: Եվրախորհրդարանի պատգամավորի հավաստմամբ՝ եւ այս, եւ նախորդող բացահայտումները պարզապես ցույց են տալիս, թե ինչ մեծ է Ադրբեջանի ազդեցությունը Եվրամիության անդամ պետությունների շրջանում: Եվ սա է գլխավոր պատճառը, թե ինչու պետք է մանրամասնորեն քննել Եվրամիության հաստատություններում եւ անդամ պետություններում Ադրբեջանի կոռումպացված աջակիցների ողջ ցանցը: «Ես  հիշում եմ նաեւ  բուլղարացի լրագրողի բացահայտումները Ադրբեջանի դիվանագիտական չվերթների մասին՝ իրականացված տարբեր տեսակի ապօրինի եւ դատապարտելի գործարքների համար: Այդ լրագրողն ընդհուպ կորցրեց աշխատանքը: Հունգարիայի հետաքննող լրագրողներն էլ բացահայտել են, որ Պանամայի փաստաթղթերից ստացված տվյալների հիման վրա Հունգարիայում օֆշորային հաշիվներին միլիոնավոր եվրոներ են փոխանցվել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից դեռեւս ամիսներ առաջ: Փոխանցումները տեղի են ունեցել նախկինում գոյություն ունեցած ընկերությունների միջեւ, որոնք շատ արագ անհետացել են: Անհնարին է պարզել, թե կոնկրետ ով՝ որպես ֆիզիկական անձ, ում է վճարել,  սակայն փաստերն այնպիսինն են, որ այժմ ոչ մի կասկած չկա, որ Սաֆարովի արտահանձնումը գնված էր: Սա պետք է Հունգարիայի իշխանությունների համար առիթ լինի մանրակրկիտ հետաքննություն իրականացնելու համար, եթե իհարկե այս գործով զբաղվելու համարձակություն ունեցող  իշխանություն մնացել է այդ երկրում»,- եզրափակեց Եվրախորհրդարանի պատգամավորը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am