Սերժ Սարգսյանը հայկական սփյուռքի «փափուկ ուժի» մասին
Սերժ Սարգսյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի բացմանը ելույթ ունենալիս հայտարարեց, որ աշխարհի փոփոխությունների համատեքստում մենք պետք է նորովի դիտարկենք մեր սփյուռքի «փափուկ ուժը» և հանրային դիվանագիտության կարողությունները: «Ժամանակը ցույց տվեց, որ Թուրքիան չի պատրաստվում կատարել պայմանավորվածությունները եւ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ երկիրը շարունակում է ժխտման քաղաքականությունը։ Այդ պայմաններում միջազգային հանրությունը եւ սփյուռքը պետք է անցնեն նոր մարտավարության։ Աշխարհի գերտերություններն արդեն ընդունել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Եվ այդ երկրներում սփյուռքի օջախները կարող են նոր օրակարգ ձեւավորել։ Պետք է նորովի նայել սփյուռքի «փափուկ ուժի» հնարավորություններին, ոչ պաշտոնական դիվանագիտության։ Բոլոր այդ գործողություններն ապագայում պետք է ավելի կազմակերպված լինեն»,– ասաց Սերժ Սարգսյանը։
