Երևան-Իջևան ավտոճանապարհը 3 ժամ փակ մնալուց և բախումներից հետո բացվեց
Մոտավորապես ժամը 22-ին Հաղարծին գյուղում բացվել է միջպետական ավտոճանապարհը: Հաղարծինի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ այդ նպատակով Հաղարծին է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, որը հանդիպել է ճանապարհը փակածների հետ: Գյուղացիների բողոքի պատճառն այն է, որ պատկան մարմինները արգելում են նրանց անտառներից վառելափայտ տեղափոխել: Բնակիչները ի նշան բողոքի՝ դիմել են ծայահեղ քայլերի, փակել էին Երևան-Իջեվան ավտոճանապարհը: Որոշվել է, որ առաջիկա երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, Տավուշի մարզ կժամանեն ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր բողոքի ակցիայի մասնակիցների հետ կքննարկեն նրանց բարձրացրած խնդիրները, որպեսզի դրանց լուծում տան:
