Դանակահարություն է եղել. մանրամասներ Էջմիածնի դեպքերից
Երեկ վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: Վազգեն Առաջին 37 հասցեից (նախկին Կիրովի ) փողոցից ոտքի մասում դանակահարված վիճակում Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանությունը պարզում է վիրավորի, ինչպես նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Տեղեկություննրերը, թե Վաղարշապատում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իրականությանը չի համապատասխանում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ոչ մի կրակոցներ չեն հնչել: Գ. Շամշյանի տեղեկություններով` դանակահարվածը Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Երվանդ Համբարձումյանն է, ով վիրավորում է ստացել ձախ ոտքի հատվածում: Հիվանդանոցից էլ ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
