ԶՊՄԿ-ն սկսում է ընկերության համապարփակ թվայնացման նոր գործընթաց

Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության թվայնացման գծով տնօրեն Սադեկ Ազիմովի հետ:

Սադեկ Ազիմովն արմատներով Ուզբեկստանից է, ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներից է տարածաշրջանում։

Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ՏՏ ֆակուլտետը, ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ, այնուհետև ուսումը շարունակել Մադրիդում, ունի MBA կոչում IE բիզնես դպրոցից:

Իր կարիերայի ընթացքում աշխատել է խոշորագույն ռուսական օդանավակայանների հոլդինգի թվային վերափոխման խոշոր նախագծերում, կազմակերպել է ՏՏ բաժին` «Գազպրոմնեֆտի» նոր կազմավորված ոչ ստանդարտ դուստր ձեռնարկությունում:

BNP Paribas Cardiff Russia-ի համար քաղաքականությունների թողարկման և վաճառքի ավտոմատացման համակարգ է իրացրել, աշխատել է «Սբերբանկի» մեդիա ակտիվների կառավարման համապարփակ լուծման վրա, կառավարել է նախագիծը՝ նախավաճառքի փուլից մինչև հաճախորդի կողմից ընդունումը:

- Պարոն Ազիմով, շնորհակալ ենք մեզ ժամանակ տրամադրելու համար, պատմեք Ձեր մասին, նախ՝ որտեղի՞ց եք Դուք:

- Ես էթնիկ ուզբեկ եմ, ծնվել եմ Մոսկվայում, որտեղ ավարտել եմ միջնակարգ դպրոցն ու համալսարանը, այնտեղ եմ ձևավորվել, հասունացել որպես մարդ և մասնագետ։

Աշխատանքային գործունեությունս սկսել եմ անմիջապես ուսումնառությունից հետո: Աշխատել եմ Սիբիրում, Կամչատկայում, որտեղ ավտոմատացրել ենք էներգետիկ համակարգը։ Աշխատել եմ Չելյաբինսկում։ Մեծամասամբ աշխատել եմ Ռուսաստանի տարբեր շրջաններում։

- Մենք գիտենք, որ ներկայումս ԶՊՄԿ-ում իրականացվում է թվայնացման ծրագիր։ Իսկ Դուք ղեկավարում եք նախագիծը՝ թվայնացման գծով գլխավոր տնօրենի տեղակալի կարգավիճակում։ Ի՞նչ է գործընթացների թվայնացումը և ի՞նչ օգուտներ կտա այն:

- Թվայնացումը տարբեր «ձեռքերով» արվող գործառնությունների փոխանցումն է թվային ձևի: Եթե նախկինում մենք տվյալները պահում էինք փաստաթղթերի վրա, հիշողության մեջ, ապա այժմ ստեղծվում է ընդհանուր պահեստային տարածք։ Աշխատակիցների համար ստեղծվում է միասնական թվային հարթակ, տվյալների կառավարման թափանցիկ մեխանիզմ, որի միջոցով կարելի է հասկանալ ամբողջ գործընթացը: Համակարգն ընդհանուր պատկերացում կտա, թե ինչ որոշումներ պետք է կայացվեն. անհրաժե՞շտ են արդյոք նոր մեքենաներ, սարքավորումներ կամ տեխնոլոգիայի փոփոխություն և այլն: Սա առաջին փաստարկն է, թե ինչու է անհրաժեշտ թվայնացումը։

Իսկ երկրորդ փաստարկն այն է, որ այս ամենի հետևանքով աշխատանքն ավելի արդյունավետ է դառնում։

- Ծանոթացրեք, խնդրեմ, ընթացիկ նախագծերին, ապագայի պլաններին՝ հնարավորինս հանգամանալից:

- ԶՊՄԿ ղեկավարությունը ցանկություն է հայտնել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ապահովել ընկերության արդյունավետ և կայուն զարգացումը։ Այս փուլը ներառում է ներկայումս առկա գործընթացները հասկանալը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը՝ ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Թվային տեխնոլոգիաների օգնությամբ կատարվում է ավտոմատ պլանավորում. կարելի է շատ արագ հասկանալ, թե որքանով են արդյունավետ աշխատանքները, համարժեք պլանավորել արտադրությունը և ճշգրիտ կառավարել այն։ Վերոնշյալը վերաբերում է արտադրական բոլոր ոլորտներին:

Թվային փոխակերպում- ասել է թե՝ առանձին համակարգերից մեկ ընդհանրական համակարգի ստեղծում, ողջ ձեռնարկությունում շրջանառվող տվյալների հոսքի ընդհանուր քարտեզի ստեղծում՝ արդյունավետության բարձրացման նպատակով։

Ընկերությունում կան շատ պատասխանատու և հմուտ մասնագետներ, ովքեր իրենց ոլորտի՝ իրենց հատվածի գիտակ են: Մեր խնդիրն է` նրանց հետ միասին մշակել ճարտարապետական լուծումներ, որոնց շնորհիվ բոլոր օղակները փոխկապակցված կլինեն։

- Ինչո՞ւ են ընդհանրապես անհրաժեշտ ՏՏ ճարտարապետները…

- Ոչ վաղ անցյալում մարդն աշխատում էր համակարգչով, և բարդ ինտեգրացիաներ չէին լինում այն պատճառով, որ ՏՏ-ն ընդամենը մեխանիզմ էր՝ միմյանց հետ չառնչվող աղյուսակներում տվյալները մուտքագրելու համար: Ժամանակակից կյանքը շատ ավելի մոտ է տեխնոլոգիաներին: Մեր հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել ձեռքի աշխատանքը, կատարել ճիշտ հաշվարկներ. վերահաշվարկել սխալներն ու ռիսկերը, արդյունքում` աշխատանքի կայուն գործընթաց:

- Կարո՞ղ եք արդյոք ասել` որքա՞ն ժամանակ կպահանջվի տեսանելի արդյունք ունենալու համար:

- Մենք մշակել ենք ծրագիր, ըստ որի մինչև տարեվերջ կհաստատվեն վերջնական ճարտարապետական լուծումները՝ իրականացման ժամկետներով։ Սակայն զուգահեռաբար կիրականացնենք նախագծերի մի մասը՝ արագացնելով ժամանակացույցը, բայց համատեղելիության սկզբունքը պահպանելով: Այսինքն՝ նախագծերի մի մասը հիմա է սկսվում:

- Պարոն Ազիմով, իսկ նախկինում եղե՞լ եք Հայաստանում։

- Հայաստանում առաջին անգամ եմ, բայց, ինչպես գիտեք, Ուզբեկստանում մեծ թվով հայեր են ապրում, եւ իմ ընտանիքի անդամների շրջանում շատ են հայերը, ու նրանց մասին միշտ դրական արձագանք եմ լսել մերձավորներիցս։ Թեեւ շատ եմ ճանապարհորդել ու աշխատել նախկին ԽՍՀՄ երկրներում, բայց առաջին անգամ եմ Հայաստանում, և ասեմ` ինձ շատ դուր եկավ Հայաստանը։ Հատկապես հիացած եմ Սյունիքի գեղեցկությամբ՝ բնությունը, ճարտարապետությունը, մշակութային կոթողները... Գիտեմ՝ դեռ շատ բան ունեմ տեսնելու: Շատ հարմարավետ եմ զգում ինձ այստեղ:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ձեր հարմարավետությունը Հայաստանում։

- Դե, բնականաբար, ավելի շատ մարդկանցով է պայմանավորված: Ես և մեր աշխատանքային թիմը միտված ենք դրական արդյունք ստանալուն ու քրտնաջան աշխատում ենք։ Հայաստանը, ինչպես գիտեք, առաջադեմ երկիր է ՏՏ ոլորտում։ Ռուսաստանում՝ այս ոլորտի ծանոթներիս ու ընկերներիս մեջ կան հրաշալի հայ մասնագետներ: Եվ երբ համաձայնեցի ստանձնել այս աշխատանքը, միանգամայն վստահ էի՝ Հայաստանում կան լավ մասնագետներ, իմ խնդիրն է արդյունավետ աշխատել տեղացի մասնագետների հետ և հասնել տեսանելի արդյունքի։ Թիմն այստեղ ընկերասեր է, պրոֆեսիոնալ, ինչը կարևոր գրավականներից է: Եվ, իհարկե, դեռ վաղ է ամփոփել, բայց գիտեմ, որ մենք` համատեղ, լավ արդյունք ենք ունենալու։

Հարցազրույցը՝

Լիլիթ Իսրայելյանի

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am