1 տոննա կոկաինի գործով նամակ Եվրոպական որոշ երկրների. ինչ պատասխանի է սպասում ԱԱԾ-ն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել, եւ կոնկրետ հարցադրումներ են արվել, սպասում են կոնկրետ պատասխանների։ Նշենք, որ այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա Կոկային ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հավելենք, որ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Հերացի փողոցում բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը ու «Mercedes»-ը․ կան վիրավորներ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Որ հասցեներն են հոսանքազրկվելու վաղը Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am