Վարդան Օսկանյանի պահանջը Նիկոլից․ Մենք ունենք ընդամենը մեկ լծակ (video)

Հայ-ադրբեջանական այս թերևս չլուծված հակամարտությունում մենք մեր ձեռքում մի լծակ ունենք, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Դա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամ չստորագրելու լծակն է։ Այդ լծակն այսօր բավական թուլացել է, որովհետև Հայաստանի իշխանություններն արդեն նախօրոք հայտարարել են, թե ինչ փաստաթուղթ են ստորագրելու, նախօրոք ասել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ պատրաստ են Հայաստանից տարածքներ զիջել, և այդ բոլորն այդ լծակը թուլացրել են։ Բայց, թերևս, դրանք բանավոր են։ Գրավոր ստորագրելու այդ լծակը դեռևս իր ուժը չի կորցրել։ Ես կարծում եմ, որ մենք այդ լծակը պետք է լավագույնս օգտագործենք, այնպես, որ մեր գլխին նոր պատերազմ չբերենք», - ասել է Օսկանյանը։

Նա նշել է, թե այն ձևը, որով այդ լծակն օգտագործվում է, իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում և պատերազմի հավանականությունն օրեցօր մեծանում է։

«Իշխանությունները հնարավորություն ունեն իրենց բանավոր խոսքից հետ կանգնելու, որն ավելի կուժեղացնի այդ լծակը։ Ես անկեղծորեն չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է մտածում․ ուզում է ստորագրել, ձգձգել, աճապարել՝ դժվար է ասել, բայց ես կարծում եմ, որ Փաշինյանի համար նման փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու։ Դրա բովանդակությունը որևէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ։ Բնականաբար, սա կարող է ձգձգվել և հենց այստեղ է վտանգը»,- նշել է Օսկանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 350 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է Եղոյանին ասե՛ք՝ լռի․ Արթուր Խաչատրյանի խոսքի ժամանակ ՔՊ-ականները խառնվեցին (video) Բաքվին երբեք այդքան էմոցիոնալ չեք արձագանքում, ինչքան ՀԱՊԿ-ին կամ Բելառուսին. Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) «Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի․ ի՞նչ է արել Փաշինյանը»․ Գևորգ Գևորգյան (video) Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով Արմավիրի մարզպետի 30 հազոր դոլարանոց «Ռոլեքս» ժամացո՞ւյցն եք արտահանել Ինդոնեզիա․ Էդգար Ղազարյան (video) Ձեր ի՞նչ գործն ա էս հարցը․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am