Նիկոլ Փաշինյանը 13,6 տոկոս հեղինակությամբ կարո՞ղ է անել բան, որին դեմ է 95 տոկոսը

Օրերս հրապարակվեցին «Գելլափ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության սոցիոլոգիական հետազոտության արդյունքերը, որոնք բավականին ուշագրավ պատկեր բացահայտեցին։

Հարցին՝ «արդյոք Ձեզ համար ընդունելի՞ է Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում», հարցվողների 94,4 տոկոսը պատասխանել է ոչ։

2023 թվականի մայիսին նույն հարցին 86,4 տոկոսն էր պատասխանել ոչ, 2022-ի նոյեմբերին՝ 89,7 տոկոսը, 2022-ի մայիսին՝ 89,3 տոկոսը։ Այսինքն՝ հանրությունը միշտ դեմ է եղել, իսկ այս անգամ՝ արդեն 94,4 տոկոսով, ինչը թույլ է տալիս ասել՝ ամբողջ բնակչությունը դեմ է։

Հանրությունը թեև դեմ է, սակայն Նիկոլ Փաշինյանը նախ հոկտեմբերի 6-ին նախնական համաձայնություն է տվել փաստաթղթի, որով Արցախի Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի կազմ, իսկ այս տարվա մայիս ամսից սկսած՝ մի քանի անգամ հայտարարեց նախ ինքը, ապա՝ իր պատգմավորները, ապա՝ արտաքին գործերի նախարարը, որ ճանաչում են Արցախը ադրբեջանական։

Վերլուծվող հետազոտության մեկ այլ հարցի՝ «Եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել ընդամենը 13,6 տոկոսը։

Ապրիլին՝ ավելի շատ՝ 21,3 տոկոսը, 2022-ի նոյեմբերին՝ 17,5 տոկոսը, օգոստոսին՝ 16,1 տոկոսը, 2022-ի ապրիլին՝ 20,4 տոկոսը, 2021-ի դեկտեմբերին՝ 25 տոկոսը, որը ամենաբարձր ցուցանիշն է եղել։

Փաստացի՝ թվարկված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը գտնվում է պատմական մինիմումի վրա՝ ընդամենը 13,6 տոկոս։ Ավելի ցածր ցուցանիշ չի եղել անգամ պատերազմից հետո։ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ միգուցե ավելի բարձր վարկանիշ ունենար։ Վարկանիշի անկումը, կարծում եմ, հասկանալի է և վերլուծելու կարիք չկա․ արել են տրված ամենակարևոր խոստումների լրիվ հակառակը։ Եթե սոցիալ-տնտեսական հարցերում խոստումները չեն կատարվել, ապա աշխարհաքաղաքական, անվտանգային, Արցախի հարցերով կատարվել են խոստացածի լրիվ հակառակը։

Մեկ այլ հարցի՝ «Ըստ Ձեզ ներկա պահին որոնք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր 3 խնդիրները», հարցվածների 32,4 տոկոսը պատասխանել է՝ Պատերազմի վտանգ, 30,7 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, 30,4 տոկոսը՝ Անվտանգության հետ կապված խնդիրներ, 27,8 տոկոսը՝ սահմանների հստակեցման խնդիրներ, 5-րդ հարցից նոր սկսում է սոցիալ-տնտեսականը։ Մայիս ամսին, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ընդամենը 5-րդն տեղում էր, 2021 թվականի դեկտեմբերին՝ 9-րդ տեղում, այսօր արդեն՝ առաջին տեղում է։ Ի՞նչ է սա նշանակում․ սա նշանակում է, որ հանությունը մեր երկրի գլխավոր խնդիրներ է համարում հենց Արցախի շուրջ կատարվողը և դրա արդյունքում անվտանգային իրավիճակը։ Ի միջիայլոց, այս 4 հիմնական թեմաներն էր Նիկոլ Փաշինյանը շահարկելով վերընտրվում 2021 թվականին, հիմա այս 4-ն էլ ոչ միայն չի կատարել, այլև ընտրություններից ավելի քան երկու տարի անց, դրանք դարձել են առաջնային․ այսինքն՝ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ՝ խորացել է։

Հարցման այս երեք հարցերն ու պատասխաններից եզրակացությունը հետևյալն է․

Նիկոլ Փաշինյանը, ունենալով ընդամենը 13,6 տոկոսանոց վարկանիշ, հավակնում է իրեն ցանկալի տարբերակով լուծել խնդիր, որին դեմ է հանրության 94,4 տոկոսը։ Սա, շեշտեմ, մի հարց է, որը նա կդժվարանար լուծել անգամ եթե ունենար ամենից բարձր հեղինակությունը, օրինակ՝ ինչպես 2018-ի ամառ-աշնանը։

Հիշենք, 2018 թվականի հոկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանի մեկ գրառմամբ բազմահազար ժողովուրդը հավաքվեց ԱԺ դիմաց և կարելի է ասել տապալեց խորհրդարանը և գնաց արտահերթ ընտրությունների, նույն ամսվա վերջին Հայաստան այցելեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և ասաց՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կարող է ուժեղ մանդատ ստանալ, ինչը նրան թույլ կտա վճռական, ոչ պոպուլյար քայլերի գնալ։ Այս խոսքը հասկացվեց և վերլուծվեց որպես ցավոտ զիջումներ Արցախի հարցում։ Փաշինյանը այդ ժամանակ ստացավ ձայների հսկայական տոկոս (թեև ընտրությանը մասնակիցների թիվը բավականին քիչ էր) և վճռական քայլերի գնաց՝ պատերազմի տեսքով։

Դրանից հետո նրա վարկանիշն ընկավ ու ընկավ, որն այժմ գրանցել է պատամական հակառեկորդ։ Եվ բնական է՝ նա այժմ չունի այդ ռեսուրսը՝ ո՛չ լեգիտիմության, ո՛չ ուժի առումով, գնալու նման քայլի։

Կարծում եմ՝ քաղաքացիներից շատերի համար հասկանալի է, թե ինչպես և ում, ինչ աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության եկավ։ Նույնքան հասկանալի է, որ նրան աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները «պահել են» յուրաքանչյուրը իրեն ձեռնտու կերպով Արցախի հարցը լուծելու համար։ Եվ նրանք հիմա հասկանում են, որ իրենց «պահած» տղան չի կարող դա անել՝ աջակցության խիստ դեֆիցիտի պատճառով․ 94,4 տոկոսանոց ընդդիմությունը կարող է փողոց դուրս գալ ու տապալել։ Ընդդիմություն ասելով՝ ոչ թե նկատի ունենք քաղաքական ընդդիմադիր ուժերին, այլ առաջին հերթին՝ հանրությանը․ փաստացի՝ ժողովրդի 94,4 տոկոսը հավանություն չի տալիս նրա քալերին, հետևաբար՝ ընդդիմություն է։

Ստացվեց՝ «խաղաղության պայմանագիր» կոչվածը Նիկոլ Փաշինյանը ստորագրել ուղղակի չի կարող։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

դիտվել է 312 անգամ
Լրահոս
«Մի ճանապարհ կա. Նիկոլը հարված է ստանալու, հենց 3 լիդերներն այդ քայլն անեն». Վիգեն Դավթյան (video) Նիկոլի «սրտիկները», մի ձեռքի շարժումով վերածվել են «մուրճի», որովհետև սրտիկը երբեք էլ իրական քաղաքական նպատակը չի եղել. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Ի՞նչու էր Հաջիևը հասել Դիլիջան և ի՞նչ են պայմանավորվել. Նաիրա Զոհրաբյան (video) Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը Պատգամավոր Գեղամ Մանուկյանը պահանջել է ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանից պարզաբանում խայտառակ արտահոսքի վերաբերյալ Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել «Այ թափթփու՛կ», 300 տարվա շուկան, որ փակում ես, հասկանու՞մ եք՝ ինչ աղետ է լինելու․ Արշակ Կարապետյան (video) Երկուսն էլ երկրի նվաստացում են՝ ԱԽՔ-ի հանդիպումն էլ, Քոչարյանի ելքի արգելքն էլ Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը․ Mehr ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՐՏԱՀՈ՞ՍՔ ԱԱԾ-ԻՑ Ինչ եղանակ է սպասվում Հինգ տարի չենք ձգելու․ Րաֆֆի Հովհաննիսյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի խաղաղարար ջանքերի արդյունքն է. Ալիև Վթար՝ Բռնակոթ գյուղում. տուժած կա Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր 6 կուսակցությունների կարևոր հայտարարությունը․ ի՞նչ են պատրաստվում անել (video) Իրանցի զինվորականները Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի համաձայնեցումը որակել են որպես ԱՄՆ-ի պարտություն Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ ինչի՞ց է ամեն ձև փորձում շեղել Նիկոլը (video) Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Ներդրողը չի երջանկանում Քոչարյանին «նստացնելուց», Ծառուկյանին ունեզրկելուց կամ Կարապետյանին «բոմժ» դարձնելուց. ներդրողը պարզապես պապանձվում է. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am