Մի՛ խեղդեք, ամեն բան իր ժամանակին.Արծվիկ Մինասյանը` կադրային քաղաքականության մասին
Հայաստանի էկոնոմիկայի նոր նախարար Արծվիկ Մինասյանը խնդրում է չշտապել եւ իրեն մի փոքր ժամանակ տալ: Լրագրողների հարցերին պատասխանեցին նախկին և ներկա էկոնոմիկայի նախարարները: Հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ են միմյանց հետ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ընտիր», Ճշմարիտյանն էլ պատասխանեց. «Փայլուն» «Ես խնդրեցի պարոն Ճշմարիտյանին, որ միասին շարունակենք մեր գործունեությունը: Ես նրա ներդրումը ես շատ բարձր եմ գնահատում այս նախարարության կայացման և երկրի տնտեսական զարգացման գործում»,- ասաց Արծվիկ ՄԻնասյանը: Լրագրողները հարցրեցին Ճշմարիտյանին, կա՞ արդյոք ինչ որ թալիսման, որ կցանկանար փոխանցել Արծվիկ Մինասյանին: Ճշմարիտյանը պատասխանեց. «Կա մի բան, բայց չեմ կարող նկարագրել, ես իրեն ցույց կտամ»: Հարցին, թե նա Էկոնոմիկայի նախարարությունում ՀՅԴ կադրեր բերելու է արդյոք, Մինասյանը պատասխանեց, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում է ընդամենը մեկ ժամ։ «Մի՛ խեղդեք։ Ես այն մարդն եմ, որը հասարակությանը ներկայացնում է իր աշխատանքի բոլոր մանրամասները՝ հիմնավորելով յուրաքանչյուր որոշում»,- վստահեցրել է նոր նախարարը։
