Ադրբեջանական «սև ցուցակ» երևույթը հայատյաց քաղակաքանության մաս է. Ա.Թաթոյան

Ազատության մեջ հայտնվելուց հետո բլոգեր Ալեքսանդեր Լապշինի կատարած գրառումները ևս մեկ անգամ հաստատում են, որ Ադրբեջանում հայատյացությունն ունի խորը արմատներ, իրականացվում է պետական բարձր աջակցությամբ և ուղղված է ազգությամբ հայերի դեմ: Այդ քաղաքականության արդյունքն է այն, որ արդեն ոչ միայն ազգությամբ հայերին, այլ նաև հայերի հետ որևէ առնչություն ունեցող ցանկացած անձին խոշտանգելը խրախուսվում է և համարվում պատվաբեր արարք: Ակնհայտ է, որ Ադրբեջանում <<սև ցուցակները>> հայատյաց քաղաքականության բաղկացուցիչ մաս են: Մինսկում Ալեքսանդր Լապշինի ձերբակալման վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս համոզմունքները ներկայացրել է միջազգային կառույցներին: Նրանցից ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը, Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտը Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ կապված Ա.Լապշինի հանձնման հետ: ԵԱՀԿ ներկայացուցիչն այս առնչությամբ դիրքորոշում էր հայտնել այն մասին, որ  Ա.Լապշինին ադրբեջանական կողմին հանձնելու դեպքում նա կարժանանա անարդար վերաբերմունքի՝ որպես վրեժխնդրություն իր լրագրողական գործունեության և իր տեսակետները արտահայտելու համար, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մարդու իրավունքների կարևոր հիմնահարցերի հետ: Ըստ Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի՝ Ա.Լապշինի արտահանձնման որոշումն իրական սպառնալիք է եվրոպական արժեքների հիմքում ընկած՝ խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատության համար և լրջորեն վտանգում է մարդու իրավունքների արժեքները: Միջազգային գործընկերների այցերն ու նրանց աշխատանքն Արցախում համարվել են ու կհամարվեն իրավաչափ: Պետք է անդադար ու համառ աշխատանքով հասնել նրան, որ քաղաքակիրթ աշխարհը ճանաչի մեր հայրենիքի արցախյան հատվածն իր ժողովրդավարական ինստիտուտներով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի ու ռեսուրսների առավելագույն հնարավորություններով շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ: Իրավական ոչնչացման է ենթակա նաև ադրբեջանական «սև ցուցակ» կոչվող երևույթը. այն հայատյաց քաղաքականության մաս է և չունի որևէ լեգիտիմ բնութագիր:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am