Լևոն Մկրտչյանին «Ֆեյսբուք»-ում չփնտրեք
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԿԳ աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին: Նախարարըլրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար փոքր-ինչ անսովոր են իր աշխատասենյակի գույները: «Տեսնենք, ես պարոն Աշոտյանին խնդրել եմ, որ եթե հանկարծակի գույների մի քիչ փոփոխություն լինի, որևէ անձնական խնդիր չլինի: Շենքն է շատ տպավորիչ դրսից, ներսից էլ վատ չէ»,- ասաց Մկրտչյանը: «Այս ընթացքում Արմեն Աշոտյանը բավականին ակտիվ է եղել սոցիալական կայքերում, արդյո՞ք Դուք նույնպես պատրաստվում եք ակտիվ լինել սոցկայքերում» հարցին նա պատասխանեց. «Ես սոցիալական ցանցերում գրանցված չեմ, չեմ էլ գրանցվելու: Խոստանում եմ հասանելի և թափանցիկ գործունեություն, բայց ոչ` սոցցանցերի միջոցով:
