Փաշինյանն ու իր իշխանությունը այս ամենի վրա բացարձակ թքած ունեն...

«Փաստ» օրաթերթը գրում է. Դատական իշխանության անկախության ապահովման հարցը Հայաստանում միշտ ակտուալ է եղել։ Բայց կոնկրետ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ դատական իշխանությունը հայտնվեց իշխող քաղաքական ուժի հարվածների թիրախում։ Փաշինյանին պետք էր անվերապահ հսկողություն բոլոր միավորների նկատմամբ, այդ թվում՝ արդարադատության համակարգի։ Այնպես չէ, որ նախկինում դատական համակարգում խնդիրներ չկային։ Քավ լիցի: Իհարկե, դրանք բազմաթիվ են՝ կոռուպցիոն դրսևորումներից սկսած, բայց հարցն այն է, որ օրենքի գերակայությունն ապահովելու հարցն առաջնային դարձնելու ու եղած խնդիրներին լուծում տալու փոխարեն օրվա իշխանությունների համար գերակա է միայն դատական իշխանության մինչև վերջ հպատակեցումը։

Պարզ է, որ աբսոլ յուտիզմի ձգտող իշխանությունները չէին կարող հանդուրժել անկախ դատական համակարգի գոյությունը, քանի որ այն կարող է բեկանել իրենց ապօրինի որոշումները և չկատարել վերևից եկող հրահանգները։ Դրա համար էլ Փաշինյանը 2019 թվականի մայիսին հրահանգեց շրջափակել դատարանների մուտքերը՝ փորձելով այդ կերպով ազդել դատական իշխանության ներկայացուցիչների վրա։ Իսկ այն դատավորների նկատմամբ, որոնք համարձակվում էին իշխանությունների քիմքին ոչ հաճելի որոշումներ ընդունել՝ առաջնորդվելով օրենքով, իսկույն ճնշումներ էին սկսվում։ Գրպանային դատական համակարգի ստեղծման ճանապարհին կանգնած էր առաջին հերթին Սահմանադրական դատարանը, ավելի կոնկրետ՝ վերջինիս այն ներկայացուցիչները, ովքեր ինքնուրույն որոշումներ կարող էին ընդունել ու խնդիրներ ստեղծել իշխանությունների համար։

Այդ իսկ պատճառով էլ իշխանությունները ամեն միջոցի դիմեցին՝ ընդհուպ մինչև սահմանադրական փոփոխություններ, որպեսզի փոխեն ՍԴ դատավորներին։ Սակայն նույնիսկ այսպիսի գործելակերպը բավարար չեղավ, որպեսզի իշխանություններն իրենց «գոհ ու երջանիկ» զգան, քանի որ նրանց պետք է, որ արդարադատության համակարգը միշտ իրենց առաջ խոնարհված վիճակում լինի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ դատավորները մշտական հսկողության տակ լինեն ու հանկարծ չփորձեն ինքնուրույնություն ցուցաբերել։ Իսկ եթե ցուցաբերեն անկախություն, անմիջապես զսպվեն։ Այդ նպատակով էլ որպես գործիք սկսեցին կիրառել Բարձրագույն դատական խորհրդի լծակները։ ՀՀ Սահմանադրության առանձին հոդվածով հռչակվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը։ Սակայն այս կառույցը ևս փաշինյանական իշխանությունների կամակատարը դարձնելու նպատակով իշխանական թիմի հայտնի ներկայացուցիչը նշանակվեց ԲԴԽ նախագահ։

Իսկ նրա փոխարեն իր ընկերը նշանակվեց արդարադատության նախարար, ինչն էլ ի սկզբանե հասկանալի էր դարձնում, թե, ընդհանուր առմամբ, ինչպիսի մոտեցում է ցուցաբերվելու։ Ու սկսվեց մահակի կիրառումն «անհնազանդ», իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյանի քիմքին հաճո հրահանգներին չենթարկվող, օրենքով առաջնորդվող դատավորների նկատմամբ: Ինչպես ասում են՝ «պասերով»՝ արդարադատության նախարարություն-ԲԴԽ համագործակցությամբ: Արդյունքում փաստացի մեր երկրում դատական մարմինը կոռոզիայի է ենթարկվում, և եթե իշխանություններին հաջողվի առաջիկայում ևս առաջ մղել իրենց օրակարգը, ապա արդարադատության համակարգի ամբողջական փլուզումը կարող է լինել ընդամենը ժամանակի հարց։

Այս ամենը մտահոգել է դատավորների միությանը, որը ոչ մեկ անգամ հայտարարություն է տարածել՝ նկատելով, թե դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը կրկին վտանգված է: Անհանգստացած են նաև «դրսի» կառույցները։ Մասնավորապես Դատավորների եվրոպական միությունը հուլիսի 14-ին նամակ է հասցեագրել ՀՀ և միջազգային պատկան մարմիններին՝ նկատելով, որ հայաստանյան դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթներով անարգանքի ու ծաղրի են ենթարկվում Եվրոպական համընդհանուր ընդունված ստանդարտները: Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը այս ամենի վրա բացարձակ թքած ունեն...

 

դիտվել է 170 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am