Նիկոլ Փաշինյանի անակնկալը… ադրբեջաներեն. 168.am

Բառամթերքը, որով Արցախի հարցի վերաբերյալ խոսում են Հայաստանի պաշտոնյաները, դիվանագետներն ու իշխանությունը ներկայացնող քաղաքական գործիչները, պարզորոշ կերպով ցույց է տալիս, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իջեցրել «նշաձողը»։ «Արցախի ինքնորոշման» իրավունք արտահայտությունը պաշտոնական Երևանի բառապաշարից իսպառ անհետացել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր դեօկուպացնել Շուշին ու Հադրութը և ապահովել «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրացումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար։ Նիկոլ Փաշինյանի խոսույթից, սակայն, հիմա մեկ առ միշտ վերացել է «կարգավիճակ» եզրը, իսկ «Արցախի ինքնորոշում» գաղափարը փոխարինվել է «Արցախահայերի իրավունքների ու անվտանգության հասցեագրում» անորոշ ու անբովանդակ արտահայտությամբ։

Պակաս տեսանելի, սակայն շատ ավելի հիմնարար դեգրադացման մասին է վկայում մեկ այլ սկզբունքային հասկացության վերացումը փաշինյանական իշխանության բառամթերքից։ Հայ պաշտոնյաներն այլևս չեն օգտագործում «պայքար», «պայքարել» հասկացություններն Արցախի վերաբերյալ իրենց հակապետական հայտարարություններում։ Լավագույն դեպքում «պայքար» բառը նրանց լեքսիկոնում փոխարինվել է «իրավունքների ու անվտանգության ապահովում», «հասցեագրում» և այլ մարազմատիկ արտահայտություններով։ Սրանք, սակայն, սոսկ բառապաշարի փոփոխություններ չեն, այլ ունեն շատ ավելի հիմնարար, տվյալ դեպքում՝ հիմնաքանդ նշանակություն և արտահայտում են այն լեզվամտածողությունը, աշխարհայացքը, որով Հայաստանի իշխանությունն Արցախը վերջնականապես հանձնում է Ադրբեջանին։

Անցած շուրջ 30 տարիներին հայկական քաղաքականության հիմքում դրված է եղել Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման նպատակադրումը ու նաև դրան համապատասխան բառամթերք է օգտագործվել պաշտոնական Երևանի կողմից։ «Պայքար Արցախի անկախության ճանաչման համար», «Պայքար Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով», այս և նույնաբովանդակ գաղափարների հիման վրա է խարսխվել Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականությունը, որում «պայքար» գաղափարը եղել է առաջնային ու համակարգաստեղծ։ Այսօր պայքարի, պայքարելուց հրաժարվելուն զուգահեռ՝ հայկական քաղաքականության առանցքում հայտնվել է հանձնողականությունն ու պարտվողականությունը, որի սպասարկմանն էլ ուղղված է Նիկոլ Փաշինյանի ու նրա սպասյակների անատամ, անողնաշար բառապաշարը։


Արցախի հանձնումն իրականում միայն բանակցային սենյակներում ստորագրվող փաստաթղթերով չի կատարվում։ Դա բազմաշերտ, բազմաբաղադրիչ գործընթաց է, և Նիկոլ Փաշինյանը հիմա զբաղված է այդ շերտերից յուրաքանչյուրում հանձնման հետ հայ հասարակությանը հաշտեցնելով։ Հոգեբանական հարթությունում նա այդ հակապետական գործընթացը սկսել է Շուշին «դժբախտ ու դժգույն» անվանելուց՝ հասնելով մինչև «Արցախը տանք, որ լավ ապրենք» ցնդաբանության արտահայտություն հանդիսացող «մենք պաշտպանում ենք միայն Հայաստանի Հանրապետության 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը» պետական քաղաքականությունը։ Վերբալ հարթությունում նա Լեռնային Ղարաբաղի հանձնումը սկսել է «Արցախ» անվանումն իր և իր ենթակաների բառապաշարից վերացնելով, որը շարունակվում է պայքար, ինքնորոշում գաղափարներից վերջնականապես հրաժարմամբ։


Հեռու չէ այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի մասին խոսելիս կարտաբերի «Խանքենդի» բառը։

Հաշվի առնելով դառը փորձը, դա տեղի կունենա Ստեփանակերտի վերջնական հանձնումից շաբաթներ առաջ, ինչպես պատահեց Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածն Ադրբեջանին հանձնելուց առաջ, երբ կառավարության նիստում Փաշինյանն օգտագործեց այդ հատվածի ադրբեջանական անվանումները՝ Էյվազլի-Չայզանի։ Դա, իհարկե, լավատեսական սցենար է, քանի որ Նիկոլ Փաշինյանի պարագայում արդեն բացառելի չէ անգամ Հայաստանի պաշտոնական լեզուն ադրբեջաներենով փոխարինելու հեռանկարը։

Նշաձողի իջեցումը, ինչպես բարոյական անկումն ու մարդկային տգիտությունը կարող են ձգտել անսահմանության՝ բացասական իմաստով, և այդ ճանապարհին Նիկոլ Փաշինյանը դեռ շատ անակնկալներ կարող է մատուցել։ Գուցե՝ ադրբեջաներեն։

Հարություն Ավետիսյան

168.am

դիտվել է 724 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am