Ի՞նչ է հուշում Գուրգեն Արսենյանի անցյալը «դիվանագիտական» ապագայի մասին

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ մամուլում առկա տեղեկությունների` Ռուսաստանում ՀՀ դեսպան կարող է նշանակվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար-պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Ի դեպ, այստեղեկությունը քաղաքական կուլիսներում անցյալի կրկնության պես է հնչում: Հիշեցնենք, որ 1990-1994թթ.-ին ՀՀԿ անդամ, 1991-1992թթ.-ին` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ, ապա 2002 թվականից Միավորված աշխատանքային կուսակցություն հիմնադրած ու 2000-2007թթ. պատգամավոր աշխատած, այնուհետեւ 2012-2017թթ. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում պատգամավոր դարձած եւ հիմա էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսենյանի դեսպան նշանակվելու լուրեր տարածվում էին դեռեւս 2017թվականին:

Ըստ էության, ստացվում է, որ այս բաղձալի օրվան քաղաքական առումով հայտնի եւ ճկուն ճամբարափոխ Արսենյանը սպասել է շուրջ վեց տարի:

Իսկ ինչո՞վ էր նա զբաղված այս վեց տարիների ընթացքում, որպեսզի հավատացներ, թե ինչ լավ դիվանագետ կլինի նա Ռուսաստանում, կհարցնեք դուք: Իսկ փաստերն ամենեւին էլ հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների սերտացման տիրույթում չեն, այլ ճիշտ հակառակը:

Այսպիսով՝ դեռեւս տարեսկզբին Գուրգեն Արսենյանն աչքի ընկավ իր հայտնի հայտարարությամբ՝ ընդդեմ Հայաստանում ռուսական ռազմաբազայի:

«Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք, մենք անկախ պատմության մեջ նման փաստ չունենք: Եթե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չլինի, Հայաստանը որեւէ վտանգ չներկայացնող երկիր է լինելու, այդ թվում նաեւ Թուրքիայի համար, եւ մենք վերածվելու ենք կողքի հարեւանի, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում, ինչպես հիմա վտանգ չենք ներկայացնում Վրաստանի եւ Իրանի համար»,-վստահ էր Արսենյանը:

Դրան հաջորդեց այն, որ Գուրգեն Արսենյանը սկսեց ՌԴ-ին մեղադրել Հայաստանին անհիմն պահանջներ ներկայացնելու մեջ: «Մենք չենք Ռուսաստանի հետ որեւէ հարաբերություն խզել կամ փչացրել, մենք չենք պայմանագիր առոչինչ արել կամ չեղարկել, պարզապես մեզ անհիմն ներկայացվող պահանջներին մենք սկսել ենք ասել` կներեք, դրանք անհիմն են»,-ասել էր իշխող խմբակցության պատգամավորը:

Այսքանից հետո մեզ մնում է մեջբերել 2013 թվականին դեռեւս ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հնչեցրած մտքերից մեկը, ով խոստովանել էր. «Կներեք, իհարկե, պարոնա՛յք, բայց ես ռուսների մեջ «լոխ» չեմ տեսել», հետեւապես հիմա կարծել, թե վերջինիս գրկաբաց ընդունելու են իրենց երկիր, ապա առնվազն միամտություն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 1311 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am