Ես չեմ գնա «պուզատիի» եկեղեցի

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Նախկին վարչապետ և պատգամավոր, մեր լավագույն տնտեսագետներից մեկը՝ Հրանտ Բագրատյանը, իր ֆեյսբուքյան էջում կրկնեց նախկինում արտահայտած իր թեզն այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցին մեր ողջ պատմության ընթացքում խանգարել, խոչընդոտել է պետության զարգացմանը։ Դրան հետևել է Ազգային ժողովի փոխնախագահի՝ համենայնդեպս ձևով կոռեկտ պատասխանը, ինչպես նաև մեր հոգևորականների արձագանքները, որոնց մի մասը կոռեկտ էր, մի մասը՝ ոչ։ Այնուհետև «ֆեյսբուքյան պատժիչ բրիգադը» հարձակվեց Շարմազանովի վրա՝ ոչ այնքան Բագրատյանին և նրա գաղափարները պաշտպանելու, որքան «ընդդիմադիր լայքեր» հավաքելու մղումով։ Հոգևոր դաստիարակության նշանակությունն, անշուշտ, մեծ է, բայց պետական դպրոցներում այն պետք է սահմանափակվի համընդհանուր հումանիստական գաղափարներով, ոչ թե մեկ կրոնական ուղղության քարոզով։ Մնացածը հասարակական կառույցների խնդիրն է։ Եկեղեցիներ նույնպես, կարծում եմ, պետք են։ Ես, օրինակ, շատ կուզեի, որ այնտեղ, որտեղ ես եմ ապրում՝ Զովունիում, եկեղեցի լինի, որովհետև կարծում եմ, որ եկեղեցի գերադասելի է գալ ոտքով։ Բայց երբ պատկերացնում եմ, որ որևէ «պուզատի» իր, ենթադրենք, նախընտրական կամ որևէ այլ նմանատիպ շահերից ելնելով, կառուցելու է այդ եկեղեցին, իսկ հետո գովազդային ռեպորտաժներում մարդիկ բացականչելու են՝ «Ախ, մեծ բարերար», «Ախ ազգի նվիրյալ», հասկանում եմ, որ այդպիսի եկեղեցի ես չեմ գնա»։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am