Այդ ուրախության ճիչերի առիթն արյունալի ահաբեկչությունն է եղել. Լապշինը պատմում է Ադրբեջանում շիական արմատական իսլամի մասին
ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ադրբեջանում բանտից ազատ արձակվելուց հետո Իսրայել է մեկնել, իր բլոգում պատմել է ադրբեջանական բանտում անցկացրած ամենադաժան օրվա և իր նկատմամբ իրականացված խոշտանգումների մասին: Ալեքսանդր Լապշինը գրել է. «Ապրիլի 3-ին Բաքվի բանտի իմ բանտախցում մի ամբողջ գիշեր լսել եմ հարևան խցերից եկող «Ալլահ ուաքբար» բացակչությունները, որն ադրբեջաներենով հնչում է «Ալլահ ուաչբար», և այդ ուրախության ճիչերի առիթը Սանկ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունն է եղել, ինչի հետևանքով զոհվեց 16 մարդ: Չնայած, որ Բաքվի իշխանությունները մոլեռանդորեն հերքում են այդ երկրում շիական արմատական իսլամի աճող ազդեցությունը, ես ուզում եմ ասել, որ ադրբեջանական բանտերը լի են արմատական իսլամիստներով: Ադրբեջանում ավելի մեծ թվով իսլամիստներ կան նաև ազատության մեջ, անգամ ուժային կառույցների ներկայացուցիչներ են: Ես այս ամենը տեսել եմ անձամբ իմ աչքերով լ»:
