Հանձնաժողովը քննիչ չէ, այլ պարտակիչ. Փաշինյանը բոլորին էլ «փուռն է տալու»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ շուրջ 1 տարի ու 10 ամիս կալանավորված է, կարծես պետք է հանդես գար Նիկոլ Փաշինյանի զինակից Անդրանիկ Քոչարյանի գլխավորած ԱԺ «քննիչ հանձնաժողովում»: Բայց ինչ-որ բան այնպես չի ընթացել ու, համենայն դեպս այս պահին եղած տեղեկությունների համաձայն, նախկին նախարարի «աղմկահարույց ելույթ» չի լինի: Առայժմ՝ չի լինի: Հազիվ թե դա որևէ կերպ ազդի արդի հայ հասարակության սրտի աշխատանքի ու ստամոքսաաղիքային համակարգի գործունեության վրա: Արդեն խիստ կասկածելի է, որ մեր հասարակության մի զգակի հատվածի վրա ինչ-որ բան ազգում է առհասարակ: Բայց, ամեն դեպքում, մանրամասնությունները որոշ հետաքրքրություն պարունակում են:

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել այս առնչությամբ՝ մասնավորապես ընդգծելով, որ «քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է՝ բաց և հրապարակային եղանակով բացատրություններ տալու հնարավորություն ունենալը»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ, չնայած հրապարակային հանդես գալու վերաբերյալ հստակ և հրապարակային համաձայնությանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասել էր, որ նիստը փակ է լինելու, ինչին իբրև Դավիթ Տոնոյանը տվել է իր համաձայնությունը:


«Այս կապակցությամբ հստակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը նման համաձայնություն չի տվել, ուստի պատգամավորի կողմից ներկայացված տեղեկությունը ակնհայտ կեղծիք է»,-ընդգծված է հայտարարության մեջ: Դե, իհարկե, «անակնկալ» է, քանի որ ո՜վ կսպասեր, որ ԱԺ պատգամավորը, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊ ներկայացուցիչն ընդունակ է ակնհայտ կեղծիք տարածել կամ, մեղա, մեղա՝ ստել: Ինչևէ: Հայտարարության մեջ նաև նշվում է. «Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը, կարևորում է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և չի բացառում, բացի հրապարակային և լուսաբանվող ձևաչափից, նաև փակ քննարկման հնարավորությունը և անհրաժեշտությունը»: Ինչ կարելի է ասել այս առնչությամբ: Նախ՝ ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ապա նա գուցե միանգամայն տեղին է արդեն 1 տարի ու 10 ամիս բանտում նստած, որքան էլ ինքը հայտարարի, որ իր կալանքը բացարձակապես անհիմն է և ունի բացառապես պատժիչ բնույթ:

Իրավական մասը թողնում ենք դատարանին, իսկ ընդհանուր առմամբ, այո, կրում է «պատժիչ բնույթ», և վերջում անպայման կնշենք, թե, մեր ընկալմամբ, դա ինչ պատիժ է: Կոնկրետ Դավիթ Տոնոյանը ճամբարափոխ է եղել. բարձր պաշտոններ է զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մերժած իշխանության կազմում, իսկ իշխանափոխությունից հետո անցել է Նիկոլ Փաշինյանի «թիմ»՝ նրան ու նրա թիմակիցներին իր ծառայությունները մատուցելու: Ու մատուցել է: Լիուբոլ, ինչպես ասվում է:

Երկրորդ. Դավիթ Տոնոյանը, երբ դեռ գտնվում էր ազատության մեջ, բազմաթիվ հնարավորություններ է ունեցել իր իմացածը, իր տիրապետած տեղեկությունները ինչպես հանրությանը, այնպես էլ ընդդիմադիր գործիչներին ներկայացնելու համար: Հազիվ թե նա, բանտում նստած, հիմա ավելի շատ բան գիտի, քան, ենթադրենք, կալանավորման պահին գիտեր՝ կոնկրետ պատերազմի ու բանակի վիճակի վերաբերյալ:

Երրորդ. այդ հանձնաժողովը, որը պատվում են «քննիչ» բառով, ամենևին էլ քննիչ չէ: Դա միանգամայն պարտակի՛չ հանձնաժողով է, որի ամբողջ «գործունեության» նպատակը մեկն է՝ լղոզել, «ջրել» ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ նրա գլխավորած իշխանության պատասխանատվությունն ու մեղքը՝ պատերազմի ու խայտառակության, իրենց գլուխ բերած ողբերգության ու աղետի համար, մեղքը հնարավորինս բարդել այլոց վրա, ընդհուպ մինչև Տիգրան Մեծ (կատակ չենք անում, կարկառուն քպականներից մեկի ասածի հիման վրա ենք նշում): Մի խոսքով, ինչպես քրեական իրավունքի մասին դասագրքերում, պարտակել հանցանքը, մեղքը, լղոզել պատասխանատվությունը ու պլստալ, հասկանալի է՝ պարգևավճարներով ու թանկարժեք «անշարժ գույքով» հանդերձ:

Չորրորդ. վերը նշվածով հանդերձ, հիշյալ, կներեք արտահայտության համար, հանձնաժողովում հրապարակային ելույթ ունենալու վերաբերյալ Դավիթ Տոնոյանի պահանջը կամ պայմանը միանգամայն օրինաչափ է և հիմնավորված: Մենք չգիտենք, թե նա ինքն ինչի հիման վրա է հրապարակային հանդես գալու ցանկություն արտահայտում, բայց, կրկնենք, դա օրինավոր պահանջ է: Բանն այն է, որ տվյալ «հանձնաժողովում» պատերազմի ու այս կոյաճահճային վիճակի հիմնական պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը, ժամեր շարունակ հրապարակային, ուղիղ եթերում է ելույթ ունեցել նշված հանձնաժողովում: Դա նշանակում է, որ նախ՝ հանձնաժողովը պիտի հրապարակի, հրապարակայնացնի մինչև այդ նշված հանձնաժողովում բոլորի ունեցած ելույթները, երկրորդ՝ պետք է ապահովի, որ մյուս բոլորն էլ հրապարակային արտահայտվեն: Եթե մեկին կարելի է, ապա կարելի է բոլորին:

Իսկ ի՞նչ է, կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը «վերին արտի ցոր...», կներեք, մրիկն է: Այժմ՝ «պատժիչ բնույթի» կալանքի մասին, որը կրում է Դավիթ Տոնոյանը: Ժողովրդական բառուբանով ասած՝ լիովին հասնում է: Ու ոչ միայն Դավիթ Տոնոյանին: Մի առիթով նշել ենք, չզլանանք կրկնել. բոլորը, ովքեր համագործակցել են Նիկոլ Փաշինյանի հետ, ովքեր նրա հետ ձեռք ձեռքի տված մասնակցել են պետականության քայքայմանը, բանակի ու մեր պաշտպանունակության խարխլմանը (2018-2020թթ. միջակայքում ու դրանից հետո), կամ առնվազն գլուխները քաշել են պատյանի մեջ, նույն վիճակում են լինելու:

Նիկոլ Փաշինյանը շատ-շատերին, այդ թվում՝ իր, այսպես կոչված, թիմակիցներին, տեղն եկած տեղն այդպես՝ գուցե և առանց դատի ու քննության, բանտն է մտցնելու կամ ավելի վատ է վարվելու: Նա կբանտի, կհալածի, կմատնի, «կքցի» ցանկացածին, եթե դա պետք է անձամբ իր շահերի համար, իրեն փրկելու համար: Սա թող լավ իմանան բոլորը, ովքեր կարծում են, թե հնարավոր է Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցել, նրա հետ աշխատել, այս-այն... Նիկոլ Փաշինյանին, բացի իր անձնական շահից, ուրիշ ոչինչ ու ոչ ոք չի հետաքրքրում: Ու երբեք էլ չի հետաքրքրել, ի դեպ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 278 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am