Է՛լ ավելի կսահմանափակենք Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը. Մերկել
Ինչպես նշում է tass.ru-ն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Passauer Neue Presse թերթին տված հարցազրո ւյցում ասել է,որ մտադիր է ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի կարողանա հասնել այդ երկրում կալանավորված գերմանացիների ազատ արձակմանը:
«Մենք ստիպված կլինենք ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունն ու վերանայել նախագծերը:Թուրքիայի ազատազրկման վայրերում առ այսօր կան Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիներ:Մենք անազատության մեջ գտնվողներին հյուպատոսական օգնություն ենք տրամադրում որքանով որ դա հնարավոր է: Ցավոք, թուրքական կողմը նույնիսկ դա է որոշ դեպքերում բարդացնում»,- ասել է գերմանացի առաջնորդը:
