Կառավարությունն իր գործու­նեության ընթացքում չկարողացավ հասնել այն իրավիճակին, երբ ուղղակի ակնառու կլիներ ՀՀԿ-ի «հնացածությունը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետականը դրա­կան է գնահատում կառա­վարության մեկ տարվա գործունեությունը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, ու ոչ այն պատճառով, որ դա ՀՀԿ-ի ձևավորած կառավա­րությունն է, և ՀՀԿ-ն է քաղա­քական պատասխանատվու­թյուն կրում դրա համար: Որովհետև, եթե այդ կառա­վարությունը հաջողեր, ար­դյունքը ՀՀԿ-ի համար ամենևին չէր թողնելու դրական գնահատականի տեղիք, որովհետև կառավարության հաջողության արդյունքը պետք է լիներ ՀՀԿ-ի, այսպես ասած, էական վերափոխումը, այլ ՀՀԿ-ի առկայությունը կամ ձևավորումը: Որևէ այլ կերպ «նոր ոգին» պատկերացնելը հնարավոր չէ, իսկ Կարեն Կա­րապետյանի կառավարության առաջ դրվել է հենց այդ խնդիրը: Եվ եթե այսօր շարունակվող ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարապետյանի կառավարու­թյան աշխատանքը, դա նշա­նակում է, որ այդ աշխատան­քում չկա որևէ դրական բան պետության և հանրության համար, կամ չկա այնքան, որ այդ աշխատանքը դրական գնահատվի այդ տեսանկյու­նից: Որովհետև չի կարող այն դրական լինել թե՛ ՀՀԿ-ի, թե՛ հանրության տեսանկյունից: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ի գնահատա­կանը վկայում է, որ Կարեն Կա­րապետյանի կառավարու­թյանն այդպես էլ չի հաջողվել դրված խնդիրը՝ լինել փոփո­խության խորհրդանիշ և «նոր ոգի» հաղորդել ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն ներկայումս ունի կա­ռավարությունից գոհ լինելու բոլոր հիմքերը, որովհետև այդ կառավարությունն իր գործու­նեության մեկ տարվա ընթացքում չկարողացավ հասնել այն իրավիճակին, երբ դրա ֆոնին ուղղակի ակնառու կլիներ ՀՀԿ-ի «հնացածությունը»: Խոսքը ոչ թե ֆիզիկական, այլ որակա­կան հնացածության մասին է, Հայաստանի տնտեսական, քաղաքական, հանրային կյանքի մարտահրավերներին այդ քաղաքական միավորի անհամարժեքության մասին: Հայաստանում որևէ արդյու­նավետ կառավարության աշ­խատանքի առաջնային արդյունքը պետք է լինի դա, ընդ որում՝ ոչ թե նպատակը, այլ արդյունքը՝ ինքնաբերաբար ստացվող արդյունքը, որովհե­տև եթե կառավարությունը հաջողի, ապա դա ինքնըստինքյան նշանակելու է ՀՀԿ-ի հնացածության ընդգծում»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am