«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ չեն թողել նեղության մեջ ադրբեջանական բանտում». Լապշին
Իր բլոգում` puerrtto.livejournal.com-ում Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն անցնել ադրբեջանական մղձավանջի միջով: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ չեն թողել նեղության մեջ ադրբեջանական բանտում 7 ամիս շարունակ անօրինական ազատազրկման մեջ գտնվելուս ժամանակ: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այցելեցին ինձ և բարոյական ու փաստացի աջակցություն ցուցաբերեցին` օգնելով ինձ հաղթահարել ադրբեջանական բանտում ապրած մղձավանջային օրերը, դա առաջին հերթին իմ ընտանիքն է:Հատուկ շնորհակալություն Բաքվում Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներին, ովքեր այդ դժվարին օրերին այցելել են ինձ»,-գրել է Լապշինը:
