ՊՎԾ-ն միլիոններ արժեցող գնումներ է կատարել. սեփական կարիքներն է հոգացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրաթերթը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Պետական վերահսկողական ծառայությունը 2023 թվականի հունվարից հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում բյուջեից ծախսել է 43 մլն 192 հազար դրամ: Հիշեցնելով Պետական վերահսկողական ծառայության գործունեության բնույթի մասին՝ կարող ենք ասել, որ այն վարչապետին կից գործող կառույց է, որը վերահսկում է պետական կառույցների գործունեությունը, բացահայտում եւ հայտնաբերում է թույլ տրված խախտումները: Տեսնելով պետական գնումներում Պետական վերահսկողական ծառայության կատարած գնումները՝ կարող ենք ասել, որ որեւէ գնում չի համապատասխանում կառույցի բնույթին: ՊՎԾ-ի կատարած՝ միլիոններ արժեցող գնումներից են՝ տեքստիլի մաքրման ծառայություններ, փաստաթղթերի կառավարման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ, թուղթ՝ A4 ֆորմատ, ձեռքի թղթե սրբիչներ, համազգեստ, ուղղագրության ստուգման ծրագրեր եւ նմանատիպ այլ գնումներ, որոնց վրա ծախսվել է 43 մլն դրամ: Այսինքն՝ կառույցը գումարներ է ծախսել միայն սեփական կարիքները հոգալու համար։


Նշենք, որ ՊՎԾ-ն հիմնադրվել է 2018 թվականին՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա, որը մշակվել է 2015-2018 թվականների սահմանադրական բարեփոխումների շրջանակներում։ Այսպիսով, այս կառույցի գործունեությունը եւ կայունությունը ձեռք է տալիս այն իշխանական կառույցներին եւ մարդկանց, որոնք ուզում են հեշտ ֆինանսական միջոցներ կուտակել եւ ոչ մի աշխատանք դրա դիմաց չկատարել: Որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես, եթե, բացի մշտադիտարկումներից, ոչ մի արդյունավետ գործողություն չի իրականացնում, էլ չասենք, որ կառույցի բացահայտումներից մեկին իր անվստահությունն է հայտնել նաեւ ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որի ղեկավարած ոլորտի գործունեությունը ստուգել էր ՊՎԾ-ն»:


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am