Ինչո՞ւ է իշխանությունը Գորիսի քաղաքապետի համար ընտրել հենց 26-ամյա թեկնածուին. մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսում նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում որեւէ մեկը չի մտածում Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար մրցելու մասին՝ համարելով այդ հարցը վաղուց լուծված: Բանն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով Գորիսի քաղաքապետի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 26-ամյա Առուշ Առուշանյանը, որը, սակայն, քաղաքապետարանի հետ որեւէ առնչություն չունի: Այնինչ՝ ընդունված կարգ է, որ քաղաքապետի հրաժարականից հետո սովորաբար պաշտոնակատար է դառնում փոխքաղաքապետը կամ քաղաքապետարանի որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա: Այս անգամ այդպես չեղավ, եւ կատարվածը լուրջ տարակուսանք է առաջացրել գորիսեցիների մոտ: Ու ենթադրվում է՝ իշխանություններն ի սկզբանե Առուշանյանին պատրաստում են այդ պաշտոնում «ընտրելու» համար՝ 26-ամյա երիտասարդի ձեռքին տալով մեծ լծակներ: Իսկ ինչո՞ւ է իշխանությունների ընտրությունը կանգ առել հենց նրա վրա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո մարզպետ Վահե Հակոբյանը ինքնաբացարկ տվեց, եւ վարկանիշային համակարգում երրորդ հորիզոնականը զբաղեցրած Առուշանյանը պետք է խորհրդարան գնար, սակայն նրա փոխարեն պատգամավոր դարձավ չորրորդ հորիզոնականը զբաղեցրած Ավետ Ադոնցը, իսկ Առուշանյանին էլ ավելի յուղոտ պաշտոն էին խոստացել` ասելով, թե մի քանի ամիս համբերի: Ենթադրվում է՝ այդ յուղոտ պաշտոնն էլ հենց քաղաքապետի աթոռն է»: Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am