«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է՝ էլ ավելի բարդացնելով արցախահայության վիճակը, սակայն դրան զուգահեռ, որքան էլ տարօրինակ է, ներքաղաքական ինտրիգների պակաս Արցախում այս օրերին չկան։ Թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է, որ վերջին շրջանում դարձյալ ակտիվացել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որն ինտենսիվ քննարկումների և տարբեր ֆորմատային հանդիպումների շարք է անցկացնում Ստեփանակերտում։
Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, Բաբայանը հանդիպումների ընթացքում մարդկանց փորձում է համոզել, որ Ալիևի կողմից Արցախին Աղդամով հումանիտար միջանցք տալու առաջարկը «վատ տարբերակ չէ, և դրանում ոչ մի խնդիր չկա՝ ընդամենն առևտուր է, պետք է ճկունություն դրսևորել»։ Մեզ հասած տեղեկություններով, արցախահայության համար այս թեման ոչ միայն ընդունելի չէ, այլև նույնիսկ քննարկելի չէ, և կոշտ հակադարձումներ են հնչում այս առիթով։
Մյուս կարևոր թեզը, որ հանրային քննարկումների ժամանակ տիրաժավորվում է Բաբայանի կողմից, մեր տեղեկություններով, այն է, թե ադրբեջանցիների հետ «համատեղ կյանքում» ամենահարմար թեկնածուն հենց ինքն է, քանի որ ադրբեջանցիների հետ հարաբերություններում միակ «ճկուն թեկնածուն է» և չի վախենում նրանց հետ շփումներից»:
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը