Հայաստան մատակարարվող ռուսական գազի «արտոնյալ» գինը ԵԱՏՄ-ում ամենաթանկն է

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարա­պետյանն Ազգային ժողովի այս նստաշրջանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդ­րադառնալով այն խնդրին, որ ԵՏՄ երկրների շարքում Հա­յաստանում գազի սակագ­ներն ամենաբարձրն են՝ հայ­տարարել էր, թե դա պետք է համեմատության մեջ դի­տարկել: «Համեմատությունը պետք է բերել չափման միա­վորով, որովհետև տրանզի­տի գինն ու հեռավորությունը տարբեր են, բայց մենք այսօր բոլոր մատակարարներից, որոնց հետ աշխատում ենք, ունենք արտոնյալ գին»,- հայ­տարարել էր նա: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր երկիրը ներքին սպառ­ման համար գազ ստանում է Ռուսաստանից: ՌԴ-ն հայ-վրացական սահմանին 1000 խմ գազի գինը սահմանել է 150 դոլար, մինչդեռ այն ՀՀ սպառողներիս վաճառվում է կրկնա­կի թանկ գնով՝ մոտ 300 դոլարով: Իսկ այս դեպքում, անցյալի նման մենք չենք կա­րող միայն ՀՀ իշխանություննե­րին ու Հանրային ծառայու­թյունները կարգավորող հանձ­նաժողովին մեղադրել, թեև այս դեպքում նրանք երբևէ հա­մարձակություն չունեցան իրենց տղամարդու խոսքն ասելու: Այս դեպքում բաժա­նորդներիս վրա գազը վաճա­ռում է նույն ՌԴ-ն կամ ՌԴ պե­տական «Գազպրոմ» ընկերու­թյունը, որ գազը հասցնում է հայ-վրացական սահմանին: Մեր երկրում գազաբաշխման միակ օպերատոր «Գազպրոմ- Արմենիան» արդեն մի քանի տարի է, ինչ ամբողջությամբ ռուսական «Գազպրոմ»-ի սե­փականությունն է: Այսինքն՝ այս դեպքում ասել, թե ՌԴ-ն մեզ գազը վաճառում է 150 դոլա­րով, վաղուց արդիական չէ: Եվ սահմանին գազի գին հասկա­ցողությունն արդեն կեղծ ձևա­կերպում է: Այս դեպքում ամ­բողջ ճշմարտությունն այն է, որ հենց ՌԴ-ն է Հայաստանին գա­զը վաճառում 300 դոլարով: Եվ Կ. Կարապետյանի հայտարարությունը, թե էներգակիր­ների գինը Հայաստանում, տա­րածաշրջանի համեմատ, ար­տոնյալ է, բոլորովին էլ իրակա­նությանը չի համապատասխա­նում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am