Դեր Զորը վերադառնում է խաղաղ կյանքի. VOA

Դեր Զորի բնակչությունը փորձում է վերադառնալ խաղաղ կյանքին: Երկար ժամանակ քաղաքը գտնվում էր ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո: Դաժան մարտերից հետո կառավարական ուժերը ազատագրեցին այն: Քաղաքում վերականգնվում են պետական մարմինները: Անվտանգության ուժերը շարունակում են քաղաքի շրջակայքը մաքրել ԴԱԻՇ-ի զինյալներից՝ վերջնականապես հեռացնելով ահաբեկչական խմբավորմանը այս տարածքներից: «Մեր նպատակն էր բացել ճանապարհը Պալմիրայից Դեր Զոր, և մենք դա արեցինք: Դժվար էր, սակայն սիրիական բանակը կարևոր ռազմավարական հաղթանակ տարավ»,- ասում է Դեր Զորի գործողության ղեկավար գեներալ Մոհամադ Խադուրը: Տեղի բնակչությունը լծվել է քաղաքի ճանապարհների մաքրման աշխատանքներին: Բանակը շարունակում է քաղաքին մատակարարել սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ: «Մենք աշխատավոր մարդիկ ենք ու երբեք չենք հոգնում: Մենք կօգնենք բանակին վերականգնել ճանապարհները»,- ասում է ճանապարհի մաքրմանը մասնակցող աշխատողներից մեկը: Քաղաքը աստիճանաբար վերակենդանանում է: Մարդկանց դեմքին կարելի է տեսնել ժպիտ: «Ո՛չ սնունդ կար, ո՛չ էլ խմելու ջուր: Ջուրը մատակարարում էին 4-5 օրը մեկ: Երբ սիրիական բանակը վերադարձավ, նրանք մեզ բերեցին ամեն ինչ՝ ներառյալ հաց, սնունդ ու ջուր»,- ասում է Դեր Զորի բնակիչ Սամիրը: Դեր Զորի կորուստը ևս մեկ հարված էր ԴԱԻՇ-ի դիրքերին Սիրիայում, որը աստիճանաբար կորցնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am