Փաշինյանը լավ հասկանում է ,որ ինչ էլ ստորագրի, մեկ է՝ պատերազմ լինելու է

Հուլիսի 23-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակ հրապարակեց՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներին։ Իր նամակում նա վերջիններիս խնդրել էր գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ Արցախի շրջափակումը վերացնելու համար։ Թեմայի առնչությամբ «Հրապարակ օրաթերթը» զրուցել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի հետ։


- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչները մի արդարացում են բերում` եթե Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ապա մեզնից ի՞նչ եք ուզում։ Հաշվի առնելով սա՝ արդյոք Սերժ Սարգսյանի նամակը ժամանակավրեպ չէ՞։

- Նախագահի նամակը ժամանակավրեպ չէ եւ նախագահի նամակը ուշադրություն է հրավիրում Արցախում ստեղծված իրավիճակի վրա՝ առաջին հերթին, ոչ թե Հայաստանի իշխանությունների գործողությունների վրա։ Այո, ճիշտ եք նկատում, ցավոք, մեր կապիտուլյանտ իշխանություն կոչվածներն իրենց հայտարարություններով ու գործողություններով ստեղծել են մի իրավիճակ, որ միջազգային հանրությունն արդեն նույնիսկ մեծ ցանկության դեպքում շատ սահմանափակ անելիքներ կարող է ունենալ, բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Նիկոլի ցանկությունն ու հայ ժողովրդի ցանկությունը իրարից էականորեն տարբերվում են, տրամագծորեն հակառակ են։ Դա Նիկոլի ու մի քանի քաղաքական զրոների համար է Արցախն Ադրբեջան, ինչն իրենք, ցավոք, հայտարարում են, բայց հայ ժողովրդի համար, բոլոր հարցումներն ու հասարակական տրամադրությունը, ցույց են տալիս, որ 95 տոկոսից ավելին ոչ մի կերպ չի պատկերացնում եւ չի ցանկանում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի նամակը հայ ժողովրդի հավաքական ցանկություններն արտահայտող նամակ է, եւ աշխարհում գոյություն ունի նման պրակտիկա, որ պաշտոնաթող նախագահի ինստիտուտը եւս շարունակում է լինել միջազգային պրակտիկայում դերակատարություն ունեցող, եւ պաշտոնաթող նախագահը, ստեղծված իրավիճակից ելնելով, գնահատելով Մինսկի խմբի համանախագահ երկրների կարեւորությունը, նկատի ունենալով, որ դեռեւս դե յուրե պահպանվում է Մինսկի խումբը՝ որպես արցախյան հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային ձեւաչափ, եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, շատ լավ տեղեկացված լինելով արցախյան հիմնախնդրի կարգավորման բոլոր դետալներին եւ սկզբունքներին եւ նախ ստեղծված իրավիճակին, հույս ունենք, որ ցանկության դեպքում կարող են Արցախը դուրս բերել սովամահության շրջափակումից։ Այսինքն՝ ստացվում է, որ 21-րդ դարում իրենց հայրենիքում ապրող քաղաքացիներին կարելի է սովով սպանության տանել։

- Թեեւ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հայտարարեցին, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, սակայն Ալիեւ- Փաշինյան-Միշել վերջին հանդիպման արդյունքում որեւէ վերջնական արդյունք, տեղաշարժ չգրանցվեցին։ Սրանից ի՞նչ ենթադրություններ կարելի է անել․ Ադրբեջանն ավելի՞ն է ուզում, քան Արցախը, թե՞ Փաշինյանը հրաժարվում է Արցախը հանձնել։

- Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ձգձգում է, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» ստորագրումը, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, թե ինչ վտանգավոր խնդիրների ծուղակում է հայտնվել ինքը եւ իր հետ միասին՝ նաեւ հայ ժողովուրդը։ Նա շատ լավ հասկանում է, որ ինչ էլ ստորագրի, միեւնույն է՝ պատերազմ է լինելու, նա շատ լավ հասկանում է, որ եթե Ադրբեջանի բոլոր պահանջները կատարի, ապա հայ ժողովուրդն է իրեն ուղարկելու այնտեղ, որտեղ պետք է, եւ, հետեւաբար, այս անելանելի վիճակի մեջ հայտնվելով՝ ինքը փորձում է պրոցեսը ձգել։ Ինչքա՞ն կարող է ձգել․ ես կարծում եմ, որ իրեն ձգելու շատ կարճ ժամանակ է մնացել․ կա՛մ նա վերջնական հարված է հասցնելու Հայաստանին ու Արցախին, կա՛մ ստիպված է լինելու հրաժարական տալ։

- Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ եթե իրեն 3 ամիս եւ լիազորություն տան, ու Փաշինյանը 3 ամիս չխոսի, հնարավոր կլինի բանակցությունները դրական հուն տեղափոխել։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները եւս խորհուրդներով ու առաջարկներով բազմիցս հանդես են եկել։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ծուղակում, ապա ինչո՞ւ թույլ չի տալիս, որ ուրիշները բանակցեն, կամ ինչո՞ւ չի լսում պրոֆեսիոնալների խորհուրդները։

- Որքանով ես եմ հասկանում խնդիրը, Վարդան Օսկանյանի կողմից առաջարկվողը ոչ թե բանակցային գործընթացի հանձնումն է պրոֆեսիոնալներին, այլ նոր բանակցային գործընթաց սկսելու համար պրոֆեսիոնալների միջոցով նոր օրակարգ ձեւավորելու խնդիր կա, որովհետեւ այն օրակարգը, այն կետերը, որոնց շուրջ Նիկոլն այսօր բանակցում է, այդ կետերից որեւէ մեկը ո՛չ Արցախի համար են ապագա բերում, ո՛չ Հայաստանի համար։ Մենք դա շատ լավ տեսնում ու հասկանում ենք՝ դրանց բոլոր ելույթներից ու տեղի ունեցող պրոցեսներից։ Եթե ամեն ինչ նորմալ լիներ, ապա ինչո՞ւ պիտի Արցախն այսօր այդ վիճակում լիներ, եթե ամեն ինչ նորմալ լիներ, ապա ինչո՞ւ պետք է Արցախն օկուպացված տարածքներ ունենար, եթե ամեն ինչ նորմալ լիներ, ինչո՞ւ պետք է Ադրբեջանն անընդհատ պատերազմով սպառնար, եթե ամեն ինչ նորմալ լիներ, ապա ինչո՞ւ պետք է Եվրամիությունն ու Արեւմուտքն այլ բան առաջարկեին, տարածաշրջանի մյուս պետություններն այլ բան առաջարկեին։ Այսինքն՝ Նիկոլը մի մեծ խառնաշփոթ է սարքել, որտեղ բոլոր կողմերի շահերը, որոնք պետք է համադրվեին, եւ Հայաստանի շահերն էլ հետը դրվեին՝ որպես լուծման ընթացք, ընդհակառակը՝ հակադրվել են, եւ իրավիճակը գնալով ավելի սրվել է, եւ դրա համար է, որ միջազգային հանրությունը նախ ասում է, որ չեն հասկանում, թե իրականում ինչ է ուզում պաշտոնական Երեւանն Արցախի եւ իր համար, եւ ասում են՝ մենք չենք հասկանում, թե ինչ է ընդհանրապես ուզում ասել Նիկոլը, երբ ասում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նույնիսկ Ալիեւն է ասում՝ ի՞նչ է դա նշանակում, թղթի վրա գրում, տակը ստորագրո՞ւմ ես, թե՞ հենց այնպես խոսում ես։ Այսինքն՝ բոլոր պարագաներում, միեւնույն է, դա Նիկոլի ասածն է, դա հայ ժողովրդի ասածը չէ։

- Այսօր Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսով է հանդես գալու, ենթադրություններ ունե՞ք, թե ինչի մասին է լինելու այդ ասուլիսը։

- Ինձ թվում է՝ լոլոների, տարբեր տեսակի անէական խնդիրների, հերթական մանիպուլյատիվ հայտարարությունների։ Իրենք էլ են տեսնում, որ հասարակության շրջանում իրավիճակը լարվում է, եւ հանրային դժգոհությունը մեծանում է, եւ փորձելու են ինչ-որ նոր հանրային սպասելիքների մթնոլորտ ձեւավորել, եւս մի 2 ամիս շահել, բայց դա ի՞նչ է տալիս հայ ժողովրդին, բացի վնասից։

 

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Արցախ վերադարձը դժվար է լինելու, բայց հետևողական աշխատանքի արդյունքում հարցը կարող է լուծվել․ Քոչարյան ԱՄԷ-ի վրա Իրանի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է ՖԻՖԱ-ն արձագանքել է Իրանի պահանջին. ի՞նչ է սպասվում ԱԱ-2026-ի խաղացանկին Իրանը հրապարակել է «Բասիջ»-ի 15 զոհված անդամների անունները Tasnim. Իրանում հինգ մարդ է ձերբակալվել Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով Իրականում սա սենսացիոն լուր է Իրանի դեմ պատերազմը մեզ չպետք է շեղի ներքին ճակատներից․ Արմեն Այվազյան Ձեր բոլոր խոստումներն ու առաջարկները նույն արժեքն ունեն՝ 0․ Արմեն Աշոտյան Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունները կան․ փաստաբան Քոչարյանի արձագանքը՝ Փաշինյանի կողմից քաղաքացիների նկատմամբ «ահաբեկչությանը» (video) Հաստատ ասում եմ՝ այն ինչ մենք խոստանանք, իմացեք ՝ դրանից ավելի ու ավելի շատ ենք անելու. Քոչարյան (video) «Փաշինյանն Արցախից սարսափում է, որովհետև այն իր պիղծ էությունն է բացահայտում»․ Պարույր Հայրիկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասին Դուք հասկանու՞մ եք՝ ատոմակայանի փակումը արհավիրք է Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան (video) Սամվել Կարապետյանը բերելու է ուժեղ խաղաղություն․ Փաշինյանը բերել է 3 պшտերազմ․ Նարեկ Կարապետյան ՀԷՑ-ը պետականացնելու օրենքն ապօրինի ճանաչելու համար ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց «Ես չեմ ուզում ձեզ վախեցնել, բայց հասկանու՞մ եք՝ ինչ է մեզ սպառնում, եթե․․․»․ Հայկ Նահապետյան (video) Եթե ուզում ենք ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք զինվnրին արժանապատիվ կյանքով ապահովվելուց Ասեմ՝ որն է հիմնական հիասթափությունը Ռուսաստանից․ Ռոբերտ Քոչարյան (video) Գարեգին Բ–ն չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանը Ժողովու՛րդ, սա քանդող, հանձնող է․․․ ընտրությունը սրանց ու ստեղծող ու պաշտպանողի մեջ է․ Սաղաթելյան (video) #ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը Աշտարակում է (video) Այ Ալիևի «հարճ», դու պատասխան ես տալու քո արածի համար․ Պարույր Հայրիկյան (video) Ամբողջ թափով մտնում ենք պայքարի մեջ․․․ Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց (video) Լա՛վ իմացեք՝ 2018-ից հետո պատերազմ եղավ, 2021-ին սրանց ընտրեցին, էլի պատերազմ ու զոհեր եղան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am