Այդ գումարը որևէ աղերս չունի Փաշինյանի «կրակած» թվերի հետ.Աբրահամյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հատարարել էր, որ ներկայիս կառավարությունը մինչև 2020-ի 44-օրյա պատերազմի մեկնարկը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված թիվը խիստ վիճահարույց է, հունիսի 26-ին, պաշտոնական հարցում էի ուղարկել պաշտպանության նախարարություն` հասկանալու, թե այդ գումարով, 2018-2020 թ.ին, ըստ մոդելի, քանակի և գնի ինչպիսի սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել:

Պաշտպանության նախարարությունը մինչև հիմա հարցմանս չի արձագանքել ու սա այն դեպքում, որ մինչ այս պահը, իսկ ավելի կոնկրետ` մինչև վերոնշյալ գրությունը, տասնյակներով ՊՆ-ին ուղղված նամակներս անպատասխան չէին մնացել:


Պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերվող գրություններին ՊՆ-ն տարբեր ընթացակարգերով է պատասխանում` ելնելով այն հանգամանքից, թե դա ինչպիսի բնույթի տեղեկատվություն է` պարզ կարգով, գաղտնի բաժնի միջոցով կամ առաջարկվում է հարցման պատասխանին ծանոթանալ պաշտպանության նախարարությունում, սակայն այս դեպքում պատասխանը որևէ ձևով չի ստացվել:

Այս ամենը հաշվի առնելով համոզված եմ, որ խնդիրը ոչ թե կոնկրետ ՊՆ-ի ցանկության, այլ կառավարությունից իջեցված հրահանգի մեջ է, որով փորձ է արվում բլոկել այդ թեմայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն: Կրկնում եմ` ՊՆ-ն նմանօրինակ բովանդակություն և գաղտնիություն ունեցող տվյալների հետ կապված այլ տեղեկություններ փակ ձևաչափով տրամադրել է, սակայն այս դեպքում որևէ արձագանք չկա: 2018-20 ժամանակահատվածում փաշինյանական կառավարության խոշոր գնումները կապված են եղել ՍՈւ-30-ների ու Հորդանանից ձեռք բերված ՀՕՊ Օսա ԱԿ համակարգերի գնման հետ:

Այդ ընթացքում եղել են այլ գնումներ, որոնց մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն ինքս տեղյակ եմ եղել, բայց այդ գումարը որևէ աղերս չունի Փաշինյանի «կրակած» թվերի հետ: Եղել է սպառազինություն և զինտեխնիկա, որոնց գնումը եղել է մինչև 2018 թ.-ի մայիս, իսկ 2018-20 թվերին դրանց մատակարարումն է իրականացվել: Այնպես որ, ինչպես շատ հայտարարությունների դեպքում է լինում, հնչեցվում են թվեր, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ կամ որպես կանոն խիստ մանիպուլյատիվ բնույթ ունեն: Այս իշխանության համար կարևորը մեծ քանակի ապատեղեկատվություն դաշտ լցնելն է` ցույց տալու, թե իբր ամեն ինչ արել են երկիրը չհանձնելու համար, բայց չի ստացվել: Պայքարելու իմիտիացիա, որը տարածքային ու մարդկային հսկայական կորուստների է հանգեցրել:

դիտվել է 187 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am