«Հրապարակ» թերթը գրում է. «Ավտոներկրողներից տեղեկացանք, որ ՊԵԿ-ում նահանջել են բարձրացած աղմուկից եւ սկսել են վերադարձնել այն ավտոներկրողների ԱԱՀ-ն, որոնք վաճառքից 10 տոկոսից ավելի շահույթ չեն ունեցել։ Անցած շաբաթներին մենք անդրադարձել էինք այս խնդրին:
Գրել էինք, որ անգամ ՔՊ-ում են կարծում, թե Ռուստամ Բադասյան-Արգիշտի Քյարամյան տանդեմը զբաղված է պետական ռեկետով եւ քրեական գործեր է հարուցում, որ «ջրի» ավտոներկրողներին օրենքով սահմանված ԱԱՀ-ն վերադարձնելու գործը՝ պատճառաբանելով, թե իբր ոմանք բիզնես են անում եւ մեծ շահույթ ստանում, դրան գումարած էլ՝ ԱԱՀ-ն են հետ ստանում։
Գրել էինք, որ ՔՊ-ում Բադասյանին ու Քյարամյանին դեռեւս հուլիսի 13-ին կանչել էին բացատրություններ պահանջելու, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք չէին ներկայացել խորհրդարան։
Տեղեկացանք, որ օրերս Բադասյանի հետ մի խումբ պատգամավորներ են հանդիպել, բավականին թեժ զրույց ունեցել, որից հետո է ՊԵԿ-ը «զադնի դրել»։ Հիշեցնենք․ խոսքը դրսից ներկրված եւ Ռուսաստան արտահանվող մեքենաների մասին է»:
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը