Դատական համակարգում 500 հոգի վերջապես աշխատավարձ են ստացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական եւ քրեական դատարանների դատավորները եւ աշխատակիցները՝ ավելի քան 500 հոգի, 54-օրյա դադարից հետո՝ երեկ, վերջապես աշխատավարձ են ստացել։

Ինչպես հայտնի է, 2 ամիս է՝ դատավորները արդարադատություն էին իրականացնում անվճար: Նրանք պարտաճանաչ գնում էին աշխատանքի, մինչեւ կեսգիշեր նիստերի մասնակցում, որոշումներ գրում ու տուն գնում՝ մտածելով, թե ինչպես լուծել իրենց տարրական, կենցաղային կարիքները, քանի որ դեռեւս հունվարին Երեւանի դատարանները բաժանվել էին քաղաքացիական եւ քրեական դատարանների, սակայն բյուջեի բաշխվածությունը տարեսկզբին տեղի չէր ունեցել։


Եւ քանի որ օրվա քաղաքական իշխանությունը բարեհաճ վերաբերմունք չունի դատական իշխանության նկատմամբ, 6 ամիս շարունակ համապատասխան ենթաօրենսդրական ակտը չէր մշակվում, բյուջեի բաժանում չէր արվում, ավելին՝ կառավարությունը մերժել էր հարցը օրակարգում ընդգրկել։ Մամուլում բարձրացված աղմուկից հետո միայն գործադիրը նախորդ շաբաթվա նիստում ընդգրկել էր այդ հարցը: Բայց անկազմակերպվածության արդյունքում միայն երեկ դատավորները կարողացել են ստանալ հունիս ամսվա աշխատավարձը՝ առանց տույժ-տուգանքների։

«Բայց կարեւորը իրենց պարգեւավճարները չեն պակասում, իրենց վոյաժների օրապահիկները չեն ուշանում, իսկ դատական համակարգում մարդիկ օդով են ապրում։ Հետո էլ կասեն՝ սոցիալական երաշխիքներ, կադրերի ներգրավում, լավագույն պայմանների ստեղծում։ Նույն ԲԴԽ-ում, դատական դեպարտամենտում երբ հայտարարում են, թե տեղյակ են խնդրից, քանի՞ օր են պատրաստ անվճար աշխատել։ Կամ երբ դատավորը որոշումը մեկ օր ուշացնում է, տեխնիկական վրիպակ է թույլ տալիս, նույն ԲԴԽ-ն առանց աչք թարթելու վարույթ կհարուցի եւ խիստ նկատողություն կհայտարարի, իսկ հիմա 54 օր հետո աշխատավարձ են տալիս, ասես ոչինչ էլ չի եղել դեմքով, առանց տույժ-տուգանքների, առանց ներողության, առանց մեղքի զգացման։ Սա էլ եթե լրատվամիջոցների աղմուկը չլիներ, էլի կձգվեր»,-ասում է դատական համակարգի մեր աղբյուրը։

Եւ սա միակ խայտառակությունը չէ. իշխանության «անտեր» զավակին՝ դատական համակարգին այնպես են անտեսել, որ օրեր շարունակ դատարանների կազմերի հեռախոսահամարները պարտքի պատճառով անջատված է եղել, այսինքն՝ փաստաբանները, քաղաքացիները տարրական խնդիր ունեին դատարանների հետ կապ հաստատելու, պետությունը պարտքը չէր վճարել։ Նորից լրատվամիջոցների աղմուկից հետո դեպարտամենտը վճարել էր պարտքը, եւ հեռախոսները միացվել էին։ Ահա սա է Հայաստանի արդարադատության պերճանքն ու թշվառությունը եւ, ահա, թե ինչպիսին է պետական կառավարումը, քաղաքական իշխանության «հոգատարությունը» դատական համակարգի նկատմամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am