«Ոչ քաղաքական լուծումներն ի սկզբանե որևէ արդյունք չեն տալու»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Արցախում ու Հայաստանում մի շարք ակցիաներ են իրականացվում շրջափակումը դադարեցնելու կոչերով, հնչում են տարբեր հայտարարություններ: Այս ամենի հետ կապված տարաբնույթ կարծիքներ կան, այդ թվում՝ հասցեականության առումով: Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում ասում է. «Խորին հարգանքներս մեր հայրենակիցներին, ովքեր մասնակից են բոլոր միջոցառումներին, որոնք այս օրերին տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում»։

Պատգամավորը հիշեցրեց իր ֆեյսբուքյան գրառումը, ուր նշել էր, թե անգամ շնորհակալություն չի պատրաստվում հայտնել, որովհետև ցավը բոլորինս է։ «Այդուհանդերձ, այս օրերի ընթացքին հետևելով՝ հուսով էի, որ, ի վերջո, նրանց մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կգիտակցեն, որ առանց հասցեականության և առանց ՀՀ կառավարության առաջ պահանջ ներկայացնելու այդ ամենը որևէ արդյունք չի տալու։ Այս ամենը, ցավոք, իշխանությունների կազմակերպածն է։ Այն իշխանությունը, որը վախենում է Նիկոլ Փաշինյանից, այդկերպ նաև ժողովրդին է փորձելու ուղղորդել»,-ընդգծեց Հակոբյանը։


Մետաքսե Հակոբյանը, միևնույն ժամանակ, հուսով է, որ հենց ժողովրդի մեջ կլինեն սթափ ուժեր, որոնք կգիտակցեն պահի լրջությունը. «Եթե իրականում ինչ-որ բան փոխելու նպատակ կա, պետք է պահանջները հասցեական լինեն։ Այն կոչերը, թե «ակցիաները քաղաքական չեն», մեղմ ասած, ծիծաղ են առաջացնում, քանի որ դրությունը, որում մենք այսօր գտնվում ենք, հենց քաղաքական է։ Ոչ քաղաքական լուծումներն ի սկզբանե որևէ արդյունք չեն տալու։ Չեմ կարծում, որ այս տապին նաև հավատով ակցիաների եկած մարդկանց այդպես տգեղ ձևով օգտագործելը ճիշտ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Հերացի փողոցում բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը ու «Mercedes»-ը․ կան վիրավորներ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Որ հասցեներն են հոսանքազրկվելու վաղը Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am