Հավաքված պարենամթերքն Արցա՛խ հասցրեք․ ցուցարարը՝ ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին նամակ փոխանցեց (video)

«Բացում» նախաձեռնության անդամներն այսօր՝ հուլիսի 24-ին, Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել:

Նրանք ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին են հանձնել դիմում-նամակ՝ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող Բերձորի միջանցքի վերաբացման վերաբերյալ։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Նիլս Սքոթին ուղղված նամակում ասվում է. «Բացում» նախաձեռնությունը հիմք ընդունելով ՄԱԿ Կանոնադրության նպատակները, սկզբունքներն ու դրույթները, որոնք վերաբերում են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության ժողովրդին, քանի որ վերջինս հանդիսանում է սեփական ինքնորոշման համար պայքարող ժողովուրդ,

դատապարտելով 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի ձեռամբ Լաչինի` Բերձորի, միջանցքը կեղծ էկոակտիվիստների կողմից արգելափակելը, իսկ սույն թվականի ապրիլի 23-ից միջանցքում անցակետ տեղակայելը, խիստ մտահոգված լինելու նաեւ սույն թվականի հունիսի 15-ից հումանիտար բեռների լիարժեք արգելափակման ժամ առ ժամ վատթարցող հումանիտար աղետի փաստով,

հղում անելով ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ 1948 թվականի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի երկրորդ հոդվածում շարադրված գործողություններին, որոնց ակնհայտ գործողություններին է այսօր ականատես լինում ողջ միջազգային քաղաքակիրթ հանրությունը Արցախում եւ Արցախի շուրջը,

հիշատակելով Արդարադատության միջազգային դատարանի մի շարք իրավապարտադիր որոշումների պահանջները Լաչինի միջանքի ապաարգելափակման ու վերագործարկման առնչությամբ, հմակարգողներից եւ նախաձեռնությանն աջակցող քաղաքացիների անունից դիմում ենք ձեզ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց դիմաց հավաքված ողջ հումանիտար բեռը առանց ավելորդ ժամանակ կորցնելու Արցախի ժողովրդին հասցնելու նպատակով:

Հաշվի առնելով ծանրագույն իրավիճակը խնդրում ենք հրատապ կարգով ընդունել հավաքագրված ողջ հումանիտար բեռը եւ փոխադրել Հայաստանից Լաչինի միջանցքով դեպի Արցախի Հանրապետություն:

Այն իրականացնելու թույլտվության տրամադրման ժամանակ ի գիտություն ընդունեք մեր կողմից անհրաժեշտ կամավորական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը ողջ բեռը ցուցակագրելու, տեսակավորելու եւ փոխադրելու քայլերի շրջանակում»:

Ներկաները վանկարկում էին «Արցախ քեզ հետ ենք», «Բացում, միացում»:

Նշենք, որ ՄԱԿ-ի մոտ արդեն մի քանի օր է քաղաքացիները պաշարներ են բերում, որոնք ՄԱԿ-ի օգնությամբ պետք է կարողանան տեղափոխել Արցախ։

«Շատ են հարցնում, թե ինչպես ենք տեղափոխելու։ Այս ամբողջ շարժումը հենց դրա համար է, որ ճանապարհը բացվի։ Հաճախ ասվում է, որ ՄԱԿ-ը չի կարող քայլեր ձեռնարկել առանց պետության ուղիղ հայցի կամ դիմումի։ Այս ուղղությամբ ևս հետևողական աշխատանք է տարվում։ Մի քանի անգամ փաստաբան Մելանյա Սամսոնյանի հետ այցելել ենք ԱԳՆ, փորձել ենք հասկանալ, թե ով է իրավասուն ԱԳՆ շենքում, որը պետք է առաջ տանի ՄԱԿ-ի հետ բանակցությունները։ Այսօր վերջապես պատասխանատուներից մեկը արձագանքել է, գրի է առել տվյալները, պահանջը քաղաքացիների կողմից»,- ասաց նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը։

Նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 19-ին Ազատության հրապարակում հավաք են իրականացնելու, լինելու է բաց խոսափողի հնարավորություն:

դիտվել է 171 անգամ
Լրահոս
«Միասնության թևեր» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով Ուղիղ պատասխանեք՝ ձեր թիրախը միայն Լևոն Քոչարյա՞նն էր․ թեժ զրույց փաստաբանի և ոստիկանի միջև (video) Քննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները․ «Ազատության» ԲՀԿ–ի դեմ արշավը ավելի շուտ էր սկսել․Անդրանիկ Թևանյանին հատուկ ձերբակալեցին հենց այդ օրը (video) Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան Լարված իրավիճակ Լևոն Քոչարյանի դատական նիստի ժամանակ․«կողմնակալ վերաբրմունք է»,«հենց հիմա վերջացրեք» (video) Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը կբարձրանա Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային Ով պետք է պատասխան տա սրա համար․«զենքը մարդկանց գլխին դրած տարել են ընտրատեղամաս»․Հովհաննես Իշխանյան (video) Արարատի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ (video) Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են փրկարարներ և ոստիկաններ Ամեն ինչ կա տեսանյութերում, հիմա ես իմ աչքերի՞ն հավատամ, թե՞ ձեր խոսքին․ Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին (video) 12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Հուժկու սլացք… դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Լույս չի լինի Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Անհետ կորածի ընտանիքի կենսաթոշակին կամ նպաստին անհրաժեշտ փաստաթուղթը՝ նախագիծ Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ 734.000-ը շատ է 722.000-ից, չէ՞, Վահագն Հովակիմյան, ձեր թվաբանությունն ի՞նչ է կարծում․ Մխիթարյան Զոհված կին զինծառայողների մարմինները պղծելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am