ՊՆ ազատումները հասան գեներալներին

Տևական ժամանակ է, ինչ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լծվել է նախարարությունում լրջագույն փոփոխություններ իրականացնելու գործընթացին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բարեփոխումների անվան տակ պաշտոնից կազատվեն նաև ՊՆ հնաբնակ շատ գեներալներ: Առաքելության հետքերով Մայիս ամսին աշխատանքից ազատվեցին պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը, Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Այս գործընթացից հետո՝ մեկ ամիս անց, հունիսի 15-ին, սկսվեց կադրային փոփոխությունների ընթացքը, մասնավորապես գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ազատվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, իսկ օրերս Արա Նազարյանը ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի տեղակալ: Այն, որ Վիգեն Սարգսյանը պետք է փոփոխություններ իրականացնի բանակում, ի սկզբանե հայտնի էր, քանի որ նա պաշտպանության նախարարի պաշտոնում գործուղվել է հենց այդ առաքելությամբ: Եւ ինչպես ցույց են տալիս զարգացումները, պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններն ու ազատումները այսքանով չեն ավարտվելու: Հեռացնում է Նկատենք, որ Վիգեն Սարգսյանը, չլինելով զինվորական, նույնիսկ զինվորական ծառայություն չանցած մարդ, ավելի անկաշկանդ է: Մինչ այս, եթե ՊՆ որևէ պաշտոնյայի թեթև ձեռքով որևէ բան էր պակասում բանակում, կամ այլ անցանկալի երևույթ արձանագրվում, միանգամից խիստ պատիժ չէր հետևում դրան. կա՛մ նախազգուշացվում էր, կա՛մ վնասն էր վերականգնում, կա՛մ էլ, վատագույն դեպքում, տուգանքի էր ենթարկվում: Իսկ հիմա Վիգեն Սարգսյանն անխնա ազատում է պաշտոնից անգամ երկարամյա գործունեություն ծավալած սպաներին կամ անկաշկանդ հանձնում նրանց իրավապների ձեռքը: Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am