Չհամարձակվե՛ք Աղդամի ճանապարհով բեռները փոխադրել Արցախ․ պետք է իրականացվի միայն Բերձորով (video)

«Բացում» նախաձեռնության անդամներն այսօր՝ հուլիսի 24-ին, Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել:

Նրանք ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին են հանձնել դիմում-նամակ՝ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող Բերձորի միջանցքի վերաբացման վերաբերյալ։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Նիլս Սքոթին ուղղված նամակում ասվում է. «Բացում» նախաձեռնությունը հիմք ընդունելով ՄԱԿ Կանոնադրության նպատակները, սկզբունքներն ու դրույթները, որոնք վերաբերում են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության ժողովրդին, քանի որ վերջինս հանդիսանում է սեփական ինքնորոշման համար պայքարող ժողովուրդ,

դատապարտելով 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի ձեռամբ Լաչինի` Բերձորի, միջանցքը կեղծ էկոակտիվիստների կողմից արգելափակելը, իսկ սույն թվականի ապրիլի 23-ից միջանցքում անցակետ տեղակայելը, խիստ մտահոգված լինելու նաեւ սույն թվականի հունիսի 15-ից հումանիտար բեռների լիարժեք արգելափակման ժամ առ ժամ վատթարցող հումանիտար աղետի փաստով,

հղում անելով ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ 1948 թվականի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի երկրորդ հոդվածում շարադրված գործողություններին, որոնց ակնհայտ գործողություններին է այսօր ականատես լինում ողջ միջազգային քաղաքակիրթ հանրությունը Արցախում եւ Արցախի շուրջը,

հիշատակելով Արդարադատության միջազգային դատարանի մի շարք իրավապարտադիր որոշումների պահանջները Լաչինի միջանքի ապաարգելափակման ու վերագործարկման առնչությամբ, հմակարգողներից եւ նախաձեռնությանն աջակցող քաղաքացիների անունից դիմում ենք ձեզ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց դիմաց հավաքված ողջ հումանիտար բեռը առանց ավելորդ ժամանակ կորցնելու Արցախի ժողովրդին հասցնելու նպատակով:

Հաշվի առնելով ծանրագույն իրավիճակը խնդրում ենք հրատապ կարգով ընդունել հավաքագրված ողջ հումանիտար բեռը եւ փոխադրել Հայաստանից Լաչինի միջանցքով դեպի Արցախի Հանրապետություն:

Այն իրականացնելու թույլտվության տրամադրման ժամանակ ի գիտություն ընդունեք մեր կողմից անհրաժեշտ կամավորական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը ողջ բեռը ցուցակագրելու, տեսակավորելու եւ փոխադրելու քայլերի շրջանակում»:

Ներկաները վանկարկում էին «Արցախ քեզ հետ ենք», «Բացում, միացում»:

Նշենք, որ ՄԱԿ-ի մոտ արդեն մի քանի օր է քաղաքացիները պաշարներ են բերում, որոնք ՄԱԿ-ի օգնությամբ պետք է կարողանան տեղափոխել Արցախ։

«Շատ են հարցնում, թե ինչպես ենք տեղափոխելու։ Այս ամբողջ շարժումը հենց դրա համար է, որ ճանապարհը բացվի։ Հաճախ ասվում է, որ ՄԱԿ-ը չի կարող քայլեր ձեռնարկել առանց պետության ուղիղ հայցի կամ դիմումի։ Այս ուղղությամբ ևս հետևողական աշխատանք է տարվում։ Մի քանի անգամ փաստաբան Մելանյա Սամսոնյանի հետ այցելել ենք ԱԳՆ, փորձել ենք հասկանալ, թե ով է իրավասուն ԱԳՆ շենքում, որը պետք է առաջ տանի ՄԱԿ-ի հետ բանակցությունները։ Այսօր վերջապես պատասխանատուներից մեկը արձագանքել է, գրի է առել տվյալները, պահանջը քաղաքացիների կողմից»,- ասաց նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը։

Նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 19-ին Ազատության հրապարակում հավաք են իրականացնելու, լինելու է բաց խոսափողի հնարավորություն:

դիտվել է 413 անգամ
Լրահոս
«Նորք-Մարաշ» ԲԿ–ի տնօրենը՝ ՔՊ ցուցակում Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն Դեղորայքի գնաճը մնում է չկառավարվող. ծանր հարվածի տակ է սոցիալապես խոցելի խավը. պատգամավոր Քոլեջի վրա զինված հարձակման հետևանքով երկու վիրավոր կա Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է. Շամխանի Ինչո՞ւ է հենց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոսանքի վարձը ՀԷՑ-ը զեղչել Հայաստանում սկսել է «քվեարկել» մեկ այլ ընտրազանգված՝ «իրական Հայաստանի» բնակիչները․ Օսկանյան Վաշինգտոնը TRIPP-ի միջոցով ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում․ փորձագետ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Lada»-ն․ ըստ վարորդների՝ պատճառը մերկասառույցն է եղել Գիտե՞ք՝ ինչ է արել Դավիթ Համբարձումյանը մասիսցիների համար․ ի՞նչ է պատմում Մասիսի բնակիչը (video) Ինձ խաբել են ու խաբել է այս իշխանությունը․ Արթուր Խաչիկյան (video) Ինչ են հայտնել տուժողները եւ վկաները Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ (video) Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը` Գոռ Համբարձումյանը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել Աշխատատեղ չկա, գյուղում շատ տների դռներ են փակվել, հիմնականում գնացել են Ռուսաստան․ Մովսեսի բնակիչ (video) Ինչքա՞ն գումար է ծախսում Աննա Հակոբյանն իր զարդերի վրա (video) Արա՛, ինչի՞ վրա եք ուրախացել․ Զոհրապ Բեկ-Գասպարենցը հունից դուրս եկավ (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն՝ բեղավոր կռիս, դու խոսելու իրավունք չունես»․ մանկավարժ (video) Ցարական Ռուասատանում չի եղել «ադրբեջանցի»․ Ստեփան Հասան-Ջալալյանը՝ փաստերով (video) Ավինյա՛ն, արի ու պատասխան տուր այս ցեխափոսերի համար․ Սոնա Աղեկյանի լայվը (video) ԱՀԱԶԱՆԳ․ Ի՞նչ դեղ են տվել Վարդան Ղուկասյանին․ նրա կյանքին վտանգ է սպառնում․ Զարուհի Փոստանջյան (video) Աբելյան փողոցը իր քանդուքարափով վերածվել է Գազայի․ ավագանու անդամ (video) Ի վերջո ատոմակայանը ե՞րբ է փակվելու, ի՞նչ պայմաններում․ Փաշինյանի պատասխանը (video) Հիմա լսեք ամենասարսափելին․ Արթուր Խաչիկյանը՝ թալանի մասին թվերով (video) «Մենք մեր ձեռքերը կկտրենք», «կուտե՛ն նման բան ասողները»․ Փաշինյանը նորից ջղաձգվեց ԱԺ-ում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am