Փրկեք Արդվին ոսկու տենդով տառապող անկուշտ պաշտոնյաներից. Դերասանուհու բաց նամակը վարչապետին

Փրկեք Արդվին ոսկու տենդով տառապող անկուշտ պաշտոնյաներից: Նման բովանդակությամբ նակամ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմյական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը՝ անդրադառնալով Արդվիում Շեկաղբյուրի ոսկու հանքերևակման որոնողական աշխատանքներին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Կարապետյան, լրացավ Ձեր պաշտոնավարման մեկ տարին։ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրից Դուք հույս ներշնչեցիք իմ և ինձ նման շատ քաղաքացիների և մշակութային գործիչների մոտ։ Ձեր նշանակումով հույս առաջացավ, որ վերջապես մեր երկրի համար առաջնային կդառնան հայ մշակույթն ու մշակութային արժեքները: Սակայն դեռ ամեն ինչ շարունակվում է նույն ոգով, ինչ եղել է Ձեզանից առաջ։ Մեզ` բոլորիս, ոգևորում է ձեր ծրագիրը` Հայաստանը տուրիստական երկիր դարձնելը: Սակայն այսօր վտանգված է Հայաստանի մի շատ գեղեցիկ ու գողտրիկ վայրի լինել-չլինելը։ Ոմն «ՄԻՌԱՄ» ընկերության թեթև ձեռքով վտանգի տակ է կանգնած Լոռու մարզի Արդվի համայնքը իր պատմամշակութային արժեքներով։ Այս համայնքը մեծ հավակնություն ունի` դառնալու տուրիստական կենտրոն Լոռու մարզում։ Այստեղ են գտնվում 105 անուն պատմամշակութային կոթողներ, որոնցից են` 7-13 րդ դարի գերեզմաններ, 10-12 րդ դարի խաչքարեր, վաղ միջնադարի եկեղեցի, դամբարանադաշտ` Ք.Ա 1-2 հազարամյակի, Սուրբ Օձնեցի վանքը 8 րդ դարի կառույց, Սուրբ Օձի պորտ և այլ պատմամշակութային արժեքներ ու կոթողներ։ Այս գյուղում են նկարահանվել հայերին և գրեթե ողջ աշխարհին հայտնի մի շարք ֆիլմեր` «Մենք ենք մեր սարերը», մեծն Փարաջանովի «Նռան գույնը», «Այս կարմիր կանաչ աշխարհը» և այլն։ Սակայն այսօր ոմանց քմահաճույքի և ոսկու տենդի պատճառով վերացվում է բնության ու մարդկության այս հրաշք վայրը։ Դիմում եմ Ձեզ, որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ մշակույթի նվիրյալ և որպես հայ քրիստոնյա` փրկեք Արդվին ոսկու տենդով տառապող անկուշտ պաշտոնյաներից։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմյական թատրոնի դերասանուհի; մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Անահիտ Մութաֆյան»: Բացի այդ, Անահիտ Մութաֆյանը Facebook-ի իր էջում գրել է. «Գնալով փաստերը ավելի են խորանում։ Հուլիսի 25 Լոռու մարզ Արդվի համայք: Հանրային լսումներին մասնակցում էր նաև Վահրամ Բաղդասարյանի եղբոր ղեկավարած հիմնարկի ծառայողական մեքենան»:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am