3 հանցագործները մի քանի ժամ դարանակալել են զոհերին
Shamshyan.com-ը գրում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Երևանի կենտրրոնում մինչև կրակոցներ արձակելը, 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը և Ալավերդի քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Կարադավիդովը դեպքի վայրում դարանակալել են Volkswagen Jetta մակնիշի 34 VV 870 համարանիշի ավտոմեքենայի մեջ և երբ տեսել են, որ իրենց զոհերը դուրս են գալիս «Թուֆենկյան» հյուրանոցից, նրանք իջել են ավտոմեքենայից և կրակոցներ արձակել։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 25-ից ավելի 5.45 մմ կրակված պարկուճներ, 4 հատ 9 մմ կրակված պարկուճներ, «ԱԿ 47» տիպի ինքնաձիգ՝ դատարակ պահունակով, ինչը ենթադրում է, որ այն ամբողջովին կրակել են և «Մակարով» տեսակի 3 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ։ Կրակոցների արդյունքում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը «աջ բազկի ստորին երրորդի հրազենային վնասվածք և կրծքավանդակի առաջնային պատի շոշափվող վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Գագիկ Մոսինյանը տեղում մահացել էր։ Մանրամասները` այստեղ:
